Բիգ-Բենն աշխատել է երեք ամսվա լռությունից հետո
Լոնդոնի Եղիսաբեթի աշտարակի հայտնի ժամացույցը, որն ավելի հայտնի է որպես Բիգ-Բեն, վերանորոգման աշխատանքների պատճառով երեք ամսվա լռությունից հետո կրկին աշխատել է:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ ABC News-ը թվիթերյան իր միկրոբլոգում գրում է, որ մասնագետները ստուգում են մեխանիզմի աշխատանքը: Ժամացույցը պետք է հնչի Հաշտության օրվա ճիշտ ժամին՝ ազդարարելով Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամացույցի աշխատանքը դադարեցվել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Big Ben sounds once again after three months of silence due to restoration work, just in time for Armistice Day, marking the end of WWI. https://t.co/vNV8mDYXQP pic.twitter.com/YM1oKpMJ4X
— ABC News (@ABC) November 10, 2017
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում լռեց Բիգ Բենը
- «Բիգ-Բեն»-ի վերանորոգմանը հատկացված ժամանակահատվածը դժգոհություններ է առաջացրել
- «Բիգ-Բեն»-ը չորս տարով «կլռի»
- Լոնդոնում սկսել են Բիգ-Բենի մաքրման աշխատանքները