Հոլիվուդյան դերասանուհի Ժա Ժա Գաբորի ադամանդե մանյակն աճուրդում 1,5 մլն դոլար են գնահատել
Հունգարական ծագմամբ հոլիվուդյան դերասանուհի Ժա ժա Գաբորի ադամանդե մանյակն աճուրդի է հանվել: Այս մասին գրում է mignews.com-ը՝ վկայակոչելով The Telegraph-ին:
Ամերիկյան Harry Winston ոսկերչական տունը նախատեսում է թանկարժեք զարդը վաճառել 1,5 մլն դոլարով:
Մանյակը բաղկացած է դասական եղանակով մշակված 66 կարատանոց 45 կլոր ադամանդներից: Այն պատրաստվել է 1964 թվականին: Հայտնի չէ, թե ով է մանյակը դերասանուհուն նվիրել. հնարավոր է, որ այն հենց դերասանուհին է ձեռք բերել:
Դերասանուհին, որը պաշտոնապես ամուսնացել է 9 անգամ, հաճախ ասել է, թե «երբեք այնքան չեմ ատի տղամարդուն, որպեսզի իր նվիրած ադամանդները վերադարձնեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց