Կոնգրեսում առաջարկել են կրճատել նախկին նախագահներին տրվող ամենամյա կենսաթոշակի չափը
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են կրճատել նախկին նախագահներին տրվող ամենամյա կենսաթոշակի չափը՝ 205.000 դոլարից դարձնելով 200.000 դոլար։ Այս ամսին տեղեկացնում է «Washington Examiner» պարբերականը։
Օրինագծի նախաձեռնությամբ հանդես եկող հանրապետական Ջուդի Հայսը նաև առաջարկել է նվազեցնել նախկին նախագահների տրվող գրասենյակների վարձավճարները և աշխատակիցների աշխատավարձերը չափը։
Ըստ նախագծի կողմնակիցների՝ նախկին նախագահները բավական գումար են վաստակում հանրային ելույթներից և իրենց հուշերը վաճառելու ժամանակ, դրա համար նրանք սուբսիդավորման կարիք չունեն։
Անցյալ ամիս, Սենատում նման օրինագիծը ընդունվել է, որ առաջարկվել էր Ջոն Էրնեստի կողմից։
«Մեր պետական պարտքը 20 տրիլիոն դոլարից ավելի է և մեր կողմից առաջարկվող միջոցառումները կարևոր են, որպեսզի դադարեցվի անվերահսկելի բյուջեի գումարների ծախսը։
Տարօրինակ է հարուստներին խնդրել նախկին նախագահները ծախսերը վճարել, ովքեր միլիոն դոլարներ են վաստակում գրքեր հրապարակելուց, դասախոսությունների կարդալուց»,-հայտարարել է Ջոն Էրնեստը։
Պարբերականը նշում է, որ անցած տարի բացի կենսաթոշակից Բիլի Քլինթոնը ստացել է 700.000 դոլար, Ջորջ Բուշ կրտսերը՝ 800.000 դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին