Մակրոնը հայտարարել է, որ անձամբ չի վարում «Թվիթեր»-ի իր հաշիվը
Ֆիանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը չի վարում իր «Թվիթեր»-ի հաշիվը։ «Russia today»-ի փոխանցմամբ՝ այս մասին Time-ի հետ հարցազրույցում ասել է Մակրոնը՝ պատասխանելով սոցիալական ցանցերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունների մասին հարցին, որը նա թողնում է իր միկրոբլոգում:
«Ես չեմ գրում «Թվիթերում»։ Եվ ես ոչ ոքի էջին չեմ հետևում»,- նշել է նա։
Նա նաև նշել է՝ կարծում է, որ նախագահ լինելով՝ անհրաժեշտ է հեռավորություն պահպանել իրադարձություններից և վերանայել այն տեղեկատվությունը, որը հայտնվում է ցանցում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ