Ուկրաինայում առաջարկել են սահմանափակել Պորոշենկոյի լիազորությունները
Ուկրաինայի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն առաջարկել է երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, որը կկրճատի նախագահի լիազորությունները։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշենկոյի խոսքերը։
Պատգամավորի համոզմամբ, նման փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ երկրի ղեկավարին ընձեռնված հնարավորությունները շատ լայն են. վերջինս նշանակում է նահանգապետերի, երկու նախարարների, ինչպես նաև մասնակցում սահմանադրական շատ մարմինների ստեղծմանը։
«Նախագահի այդքան լայն լիազորությունները Ուկրաինային խանգարում են զարգանալ, քանի որ հակամարտություն են սերմանում»,- ասել է Գերաշենկոն։