Սիրիահայերն Արցախում պտղաբուծության մեջ հեղափոխական քայլերի են գնում
«Սիրիահայերն Արցախում պտղաբուծության մեջ հեղափոխական քայլերի են գնում: Ձիթապտուղ, պոմելոն, մանդարին, կիվի...»,-գրում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Artsakhtimes-ը մանրամասնում է, որ Բերքաձորի տարածքում Ասմարյան եղբայրների կողմից մշակվում են բուսատեսակներ, որոնք պետք է խմբագրեն ոչ միայն այգեգործության վերաբերյալ բոլոր չափանիշները, այլև այդ ոլորտում Արցախի ունեցած հնարավորությունների մասին մեր պատկերացումները:
Ձիթապտուղն ու պոմելոն, մանդարինն ու կիվին իրենց լիիրավ բնակիչներ են զգում արցախյան հողում:
«Հայաստանի բոլոր շրջաններում շրջեցի, բայց հարմար տեղ ճիշտն ասած չտեսա, ընկերներս ինձ քաջալարեցին Ղարաբաղ գնալ, բայց ես չէի պատկերացնում, որ այստեղ կարող եմ գտնել իմ երազը»,-ասում է Ասմարյանը:
Նրանք նախատեսում են Արցախում նաև կակտուս աճեցնել բուժական ու կոսմետիկ նշանակության համար: Հետաքրքրվողներ կան:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ