Մարդկանց նույնականացման համար շուտով անձնագրեր պետք չեն լինի
«Սբերբանկ»-ը կարծում է, որ մոտ ապագայում մարդիկ այլևս իրենց մոտ փաստաթղթեր, այդ թվում՝ անձնագրեր չեն պահի, քանի որ նրանց նույնականացման համար բավարար կլինի արտաքինը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Սբերանկի» ներկայացուցիչ Լև Խասիսը:
Այսօր դուք ունեք անձնագիր, պլաստիկ քարտ և այլն: Բայց մենա կարծում ենք, որ մոտ է ժամանակը, երբ արդեն պետք չի լինի փաստաթղթեր պահել գրպանում. մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման քայլող գործոն»,- ասել է նա:
Սբերբանկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք ցանկանում են այս միտքը հանրայնացնել: Նա նաև տեղեկացրել է՝ իրենք բաց են համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ