8-ամյա ամերիկացի տղան լուրջ վնասվածք է ստացել սուր մատիտի պատճառով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երրորդ դասարանի աշակերտ Կոլստոն Մորադին հազիվ է փրկվել մահանալուց՝ ստանալով լուրջ վնասվածք իր իսկ դպրոցական պայուսակում գտնվող մատիտից: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ վկայակոչելով New York Post-ին:
Ըստ աղբյուրի՝ երբ 8-ամյա տղայի դպրոցական պայուսակի կողային գրպանիկում եղել է լավ սրված մատիտ, պայուսակն ուսերին հագնելու ժամանակ այն դուրս է եկել ու 10 սմ-ի չափով խրվել երեխայի թևատակի մոտ հատվածը՝ հասնելով զարկերակին:
«Նա չէր լացում, չէր գոռում, ընդհանրապես ոչինչ չէր ասում: Նրա ոտքերի մոտ արյան լճակ էր գոյացել, վերնաշապիկը նույնպես արյան մեջ էր», - հիշում է ուսուցչուհին, որը նկատել էր երեխայի վնասվածքը:
Ուսուցիչները երեխային առաջին օգնություն են ցույց տվել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Վերքին կար են դրել: Չնայած լուրջ վնասվածքին և արյան կորստին՝ Մորադին հաջորդ օրն արդեն դպրոց է գնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան