Քաղաքական 12:35 14/11/2017 Հայաստան

ԼՂ հարցի շուրջ ակնկալիքները՝ ռուս-թուրքական մերձեցման շրջանակներում

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Ամեն անգամ, երբ հանդիպում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, Հայաստանում և Ադրբեջանում ակտիվանում են խոսակցությունները, թե դրանք ինչ ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ակնկալիքները տարբեր են, երբեմն տրամագծորեն հակառակ: Ադրբեջանական կողմը սովորաբար դրական սպասումներ է ունենում:

Ակնկալիքն այն է, որ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի գործընկերոջ մոտ կներկայացնի և կպաշտպանի ադրբեջանական մոտեցումները, ինչը կազդի հակամարտության կարգավորման հետագա գործընթացի վրա:

Այսպես եղավ և նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած ռուս-թուրքական բարձր հանդիպումից առաջ: Նոյեմբերի 2-ին Ադրբեջան կատարած այցից հետո նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում է ԼՂ հարցը քննարկել ՌԴ նախագահ Պուտինի հետ, «քանի որ նրա վերաբերմունքը շատ կարևոր է: Եթե նա իրականում կենտրոնանա այս հարցի վրա, ապա այն հեշտ լուծում կստանա»:

Սոչիում Պուտինի հետ ԼՂ հարցը քննարկելու մտադրության մասին Էրդողանը երկրորդ անգամ հայտարարել էր հանդիպումից ժամեր առաջ` օդանավակայանում: Չնայած այս հավաստիացումներին` նոյեմբերի 13-ին կայացած հանդիպումից հետո նախագահներ Պուտինի և Էրդողանի՝ մամուլի համար արված հայտարարություններում որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Քննարկվել են առևտրային հարցեր, տնտեսական և  էներգետիկ համագործակցությանն առնչվող խնդիրներ, Սիրիա: Կողմերը գոհ են հարաբերությունների զարգացման դինամիկայից, և, ինչպես նախագահ Պուտինն է հայտարարել, «ռուս-թուրքական հարաբերությունները գործնականում ամբողջությամբ վերականգնվել են»` նկատի ունենալով 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների սառեցումը:՚

Չնայած պաշտոնական հաղորդագրություններին` Ադրբեջանում դեռևս վստահ են, որ այդուհանդերձ ԼՂ հարցը քննարկվել է Սոչիում փակ դռների հետևում մոտ 2.5 ժամ տևած բանակցությունների ընթացքում:

Այն, որ Թուրքիան ԼՂ հարցում միանշանակ աջակցում է Ադրբեջանին և հանդես է գալիս նրա շահերի խոսափողի դերում, հայտնի է բոլորին: Հետաքրքրականն այն է, թե ինչու է մեծ Ադրբեջանի ակնկալիքները ռուս-թուրքական երկխոսության ձևաչափում ԼՂ հարցի քննարկումներից:

Պատճառների թվում կարելի է առանձնացնել Թուրքիայի առաջնորդի կերպարը հանրային ընկալումներում: Էրդողանի սիրած ամպլուաներից է հանդես գալ որպես մահմեդական և թյուրքական ժողովուրդների պաշտպանի ու հովանավորի դերում` օսմանյան սուլթանի արդիականացված ու մի քիչ էլ «լայթ» տարբերակով: Ադրբեջանի պարագայում, ավելին, նա «արյունակից եղբոր» դերում է: Ուստի բնական է սպասել, որ նման ազդեցիկ «ազգականը» «ռուսական ցարի» մոտ կներկայացնի ադրբեջանցիների ցավը և կկարողանա բարենպաստ լուծումներ ստանալ:

Ռուս-թուրքական մերձեցումից Ադրբեջանի դրական սպասումները կարող են նաև հենվել պատմական փորձի վրա, ինչպես եղավ 1921թ. բոլշևիկաքեմալական համագործակցության արդյունքում ծնված Մոսկվայի պայմանագրի դեպքում:

Թերևս նույն պատմական փորձն է, որ հայերի մոտ անհանգստության պատճառ է դառնում և որոշակի բացասական սպասումներ ձևավորում ռուս-թուրքական հարաբերությունների խորացումից:

Մտավախությունն այն է, որ երկու խոշոր հարևանների լայն պայմանավորվածությունների շարքում հայկական շահը կարող է հայտնվել «մետաղադրամի» դերում: Նույն Մոսկվայի պայմանագիրը դրա վկայությունն է: Բացի այդ, այս պահին հայկական կողմի համար ԼՂ հարցը քննարկելու միակ ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններն են, և Թուրքիայի ներգրավումն այդ քննարկումներում, ինչ ձևով էլ որ դա դրսևորվի, անընդունելի է:

Ինչևէ, հաշվի առնելով միջազգային հարաբերությունների ներկա կառուցվածքը և նախագահներ Պուտինի ու Էրդողանի` իշխանության մնալու անկոտրում ցանկությունը` ռուս-թուրքական սիրավեպը մոտ ապագայում շարունակվելու և խորանալու է, որը գուցե և կազդի մեր տարածաշրջանում լարվածության որոշակի թուլացմանը, իսկ թե ինչ ազդեցություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորման վրա, դեռևս հստակ չէ: Տարածված կարծիք կա, որ Ռուսաստանը չի ցանկանում լուծել ԼՂ հակամարտությունը՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար և անկեղծ չէ իր ձգտումներում: Մեծ հարց է նաև, թե որքանով է Թուրքիան անկեղծ և արդյոք նրա հետապնդած հիմնական նպատակը մեր տարածաշրջանում ԼՂ խնդրի կարգավորումն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Բողոքող ջավախքցիները հանդիպել են Հայաստանի ոստիկանապետին
Ջավախքցի ցուցարարներից բաղկացած հինգ հոգանոց խմբին այսօր Երևանում ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու նրա տեղակալը:...
Աղբյուր` Panorama.am
18:48
ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Աղբյուր` Panorama.am
18:32
Հայաստանում սկսել են ավելի քիչ հաց արտադրել
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այդ մասին է վկայում պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռոնալդուն մասամբ ընդունել է մեղքը
2019թ. հունվարի 14-ին Ռոնալդուն կանգնելու է մադրիդյան դատարանի առջև հարկերի հետ կապված խարդախության գործով
Աղբյուր` Panorama.am
18:10
Ֆրանսիայում մոբիլիզացվել է գրեթե 70 հազար ոստիկան
Իրավապահները նախատեսում են ուժեղացնել հսկողությունը Բորդոյում, Թուլուզում, նաև այլ քաղաքներում ցույցերի ժաանակ կարգուկանոն ապահովելու համար։
Աղբյուր` Panorama.am
18:00
Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը
Հարցումն անցկացրել է TripAdviso-ը՝ կայքի օգտատերերի շրջանում։
Աղբյուր` Panorama.am
17:50
Մարկոս Պիզելլիի գոլը լավագույնն է Ղազախստանում
Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանում լավագույն գոլի հեղինակ: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Հորդորում եմ ԶԼՄ-ներին ֆինանսական համակարգին վերաբերող թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր». ԿԲ մամուլի խոսնակ
«Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանում հակապաստառային շաբաթօրյակ իրականացվեց
Այսօր «Իմ քայլը» դաշինքի մի քանի անդամներ հակապաստառային շաբաթօրյակ իրականացրեցին, մաքրելով  հիմնականում Նոր Նորք վարչական...
Աղբյուր` Panorama.am
17:20
«Ապրելու վճիռ»
Հայաստանի գրողների միությունում նախօրեին կայացավ գքրի շնորհանդեսը, որում ընդգրկված են վերջին չորս տարիներին «Գրական թերթում» տպագրված հրապարակախոսական լավագույն գործերը։
Աղբյուր` Panorama.am
17:07
Իշխան Ալբեր II-րդն ու իշխանուհի Շառլինը ներկայացրել են իրենց ամանորյա բացիկը
Մոնտե Կառլոյում՝  Կարմիր Խաչի կենտրոնակայանում, ամանորյա նվերներ են հանձնել կազմակերպության տարեց անդամներին: Ձմեռ պապի և Ձյունանուշի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Մեկ տարում մահացել է 2.5 մլն նորածին. Նրանց հնարավոր էր փրկել
Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը 2017-ին 2016-ի համամետ նվազել է 0.2-ով՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով կազմելով 8.2։ Նման տվյալ ներառված...
Աղբյուր` Panorama.am
16:38
Օրվա տխուր կադրը
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է լուսանկար Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի դպրոցից։ «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Պուտինը հանդիպել է տղայի հետ, ում երազանքը խոստացել էր իրականացնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Արտյոմ Պալյանովի հետ՝ Լենինգրադի մարզում ապրող տղայի, որը երազում է տեսնել Սանկ-Պետերբուրգը թռչնի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հնդկաստանի տաճարներից մեկում բրնձից 11 մարդ է մահացել
Հնդկաստանի ոստիկանությունը երեք մարդու է բռնել, որոնք կասկածվում են տասնյակ մարդկանց թունավորման մեջ։ Աղբյուրը հայտնում է, որ Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արքայադուստր Դիանայի սեղանապետի խորհուրդները՝ Մեգան Մարքլին
Փոլ Բարելը, որը երկար տարիներ հավատարիմ ծառայել է արքայադուստր Դիանային,  Սուրբ Ծննդյան տոներից առաջ մի շարք խորհուրդներ է տվել արքայազն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մոուրինիոն զայրացել է
 «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն զայրացել է ակումբի նկատմամբ ղեկավարության վերաբերմունքի պատճառով։...
Աղբյուր` Panorama.am
15:15
Լարսը բաց է
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 14:30-ի...
Աղբյուր` Panorama.am
15:01
Վիկտոր Ցոյի իրերն աճուրդում չեն վաճառվել
Այժմ բանակցություններ են ընթանում։
Աղբյուր` Panorama.am
14:44
Արամ Սարգսյան. Հասկանում ես, թե որտեղ ես հայտնվել իրականում
Ցուցարարները պաստառ էին պարզել, որի վրա գրված էր. «Մի լակիր, մի խփիր կանանց»։
Աղբյուր` Panorama.am
14:14
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից
Այսօր տեղի ունեցավ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարները՝ հանրապետության բոլոր մարզերից ու...
Աղբյուր` Panorama.am
13:35
Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել խորհրդարան անցած կուսակցությունների ղեկավարներին
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բրիտանացիները ստիպված կլինեն վճարել Եվրոպայում ճանապարհորդելու համար
Մեծ Բրիտանիայի բնակիչները Բրեքզիթից հետո 7 եվրո կվճարեն ԵՄ երկրներ այցելելու համար: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մուտքի գումարը պետք է վճարվի երեք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Սուրբ ծնունդն անցկացնելու են Մեգան Մարքլից առանձին
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը Սուրբ ծնունդը նշելու են արքայազն Հարրիից և նրա կնոջից Մեգան Մարքլից առանձին։ Գազետա.ռու կայքը,...
Աղբյուր` Panorama.am
12:40
Աճուրդում վաճառվել է «Օսկարի» արձանիկ
«Օսկար» մրցանակը հազվադեպ է աճուրդներում ներկայացվում, քանի որ այն կարելի է միայն ստանալ, այլ ոչ թե գնել։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}