Տնտեսություն 10:11 14/11/2017 Հայաստան

Տարոնիկը 2005-ից խմելու ջուր չունի

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում ավելի քան մեկ տասնամյակ ջրի խնդիր կա. մարդիկ զրկված են կենցաղային տարրական պայմաններից: Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ 2005 թվականից իրենք խմելու ջուր չունեն, աղբյուր չկա: Օգնության խնդրանքով դիմել են թե պետական իրավասու մարմիններին, թե մասնավոր ներդրողներին: Որոշակի աջակցություն են ստացել, ցանց են փոխել: Գյուղը 16 կմ է, բայց իրենք 3 կմ-ի չափով են ջուր ստանում, մինչդեռ անհրաժեշտ է ջուրը գոնե կենտրոնական հատվածներ հասցնել, որ այդ կերպ մոտեցնեն տներին:

Հարցին՝ խնդրի լուծման ինչ հստակ տարբերակներ կան, արդյո՞ք միայն գումարի խնդիր է, գյուղապետը պատասխանեց. «Պիտի ֆինանսավորեն, անենք, ի՞նչ ձևով կարելի է լուծել: Տարբեր տեղեր դիմել ենք: Ասել են՝ կանեն կամ մերժել են, բոլորն էլ ասում են: Մենք ոչ ձմռանը ջուր ունենք, ոչ էլ ամռանը, ամեն մարդ մի տեղից է ջուր ստանում՝ կողքի համայնքներից, որտեղից կարողանում ենք, բերում ենք»:

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով խնդրի մասին բարձրաձայնել էր իր ֆեյսբուքյան էջում, Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և միայն Տարոնիկին չի վերաբերում. նույն վիճակն է Հայաստանի մոտ 580 համայնքներում։

«Ջրի խնդիր, էլ չեմ ասում՝ ոռոգման խնդիր, որովհետև զուգահեռ էլ նաև այդ խնդիրը կա: Լավագույն դեպքում՝ մարդիկ օրը երկու-երեք ժամ են ջուր ունենում, վատագույն դեպքում՝ չկա ներքին ցանց. կամ չի եղել, կամ փտել է, հետևաբար դեռ չկա ջրամաքրման կայան, ջրամատակարարման և ջրահեռացման ցանց: Իսկ վատթարագույն դեպքում՝ տեղանքը ջրազուրկ է, ջուր չկա, աղբյուր չկա»,- ասաց նա:

Նազարյանը նշեց՝ եթե մյուս դեպքերում մարդիկ գոնե մոտենում են գյուղամեջի ինչ-որ ցայտաղբյուրից, հորից դույլերով ջուր են տանում, ապա այս դեպքում, երբ տեղանքը ջրազուրկ է, մեքենաներով գնում են հարևան քաղաքները, գյուղերը, ջուր առնում, կամ ցիստեռնով ջուր են բերում քաղաք, և մարդիկ էլի դույլերով մոտենում են այդ մեքենային և ջուր գնում: Տարոնիկի դեպքում հենց վատագույն տարբերակն է: Այստեղ արտեզյան ջրից են օգտվում, բայց այդ ջուրը պակասել է ձկնաբուծարանների գործունեության հետևանքով:

«Այս համայնքում ամեն մեկն իր բակում ինչ-որ հոր է փորել՝ մոտ 10 մ խորությամբ, և կարողանում է ամառվա ամիսներին այդտեղից ջուր հանել, բայց դա շատ վատ որակի ջուր է, հողի հետ խառնված ջուր է, մարդիկ այդ ջուրը որ հանում են, հագուստը դրանով մի քանի անգամ լվանալուց հետո մոխրագույն է դառնում: Մարդիկ այդ ջուրը եռացնելուց հետո օգտագործում են ճաշի համար, խմելու, շատ վատ որակի ջուր են օգտագործում, շատ կոշտ ջուր»,- ասաց նա:

Վիճակն էլ ավելի մտահոգիչ է ձմռանը, երբ բակերի ջուրը վերջանում է. մարդիկ մոտենում են գյուղապետարանի մոտ 40 մ խորությամբ փորված աղբյուրին: Ջուրն այստեղ ավելի խորքից է գալիս, և ձմռանը մարդիկ սահնակներով մոտենում են, այդ՝ էլի շատ վատ որակի ջուրը տանում տուն:
Տարոնիկի գյուղապետին ինչ-որ կերպ հաջողվել է պայմանավորվել մի գերմանական հիմնադրամի հետ, և ինչ-որ տեղից նոր հոր են փորել, որը 100 մ խորություն ունի: Գյուղապետի ասելով՝ այդտեղից ավելի մաքուր ջուր է գալիս, արտեզյան ջուրը համեղ չի, քաղցրահամ չի, բայց այս վիճակում էլի փրկություն է:

«Այդ ջուրը որ հանել են, այդտեղ հոսանքի կայան է կառուցվում, բայց պակասում է 14 կմ խողովակի գումար, որ համայնքը չունի: Ես որքան ուսումնասիրում եմ այս հարցը, ավելի անհեթեթ է թվում՝ ինչպես է հնարավոր՝ 20 տարի շարունակ ունենալ այս խնդիրը. մարդիկ երևի արդեն հարմարվել են, որովհետև տարիներով այդպես են ապրել»,- նշեց Նազարյանը:

Պատգամավորի խոսքով՝ հիմնականում կանայք ու երեխաներն են ջուրը կրում, որովհետև տղամարդիկ արտագաղթել են կամ խոպանում են: Սա, նրա գնահատմամբ, մարդու տարրական իրավունքների խախտում է, և զարմանալի է, որ մինչև հիմա ոչ մեկը չի խոսում սրա մասին:

Թե որքան գումար է անհրաժեշտ՝ այստեղ ջրի հարցը լուծելու համար, դեռ հստակ հաշվարկ չկա, այն ըստ լանդշաֆտի պետք է հաշվարկվի:

Նազարյանը նշեց՝ եթե ավելի մանրամասն տեղեկությունների, հաշվարկների կարիք լինի, եթե մարդիկ լինեն, որ կհետաքրքրվեն՝ ինչ-որ կերպ համայնքին աջակցելու համար, կարող են գնալ, տեղում ուսումնասիրել:

Գյուղում կարծես թե արել են այն, ինչ կարողացել են, մարզպետարանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունեն, բայց հարցը վերջնականապես չի լուծվում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:38
Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Մեկ օրում արձանագրվել է 12 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 17-ը` վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հունահռոմեական ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԼՂ հակամարտությունն արագ կարգավորել, ինչպես խոստովանեց Լավրովը, չի հաջողվի. «Կոմերսանտ»
«Կոմերսանտ»-ի թղթակից Գալինա Դուդինան, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի Հայաստան կատարած այցելությանը, գրել է, որ համոզվել...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Խվորոստովսկին կտակել է՝ իր աճյունը հողին հանձնել Մոսկվայում և Կրասնոյարսկում». Կոբզոն
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Իոսիֆ Կոբզոնը տեղեկացրել է Դմիտրի Խվորոստովսկու կտակի մասին: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:51
«Գործընթացը հիմա դրական հուն է մտել». ԿԳ նախարարը ուսանողների հետ հանդիպման մասին
«Կլոր-սեղան քննարկմանը ընթացքը դրական եմ գնահատում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության...
Աղբյուր` Panorama.am
17:43
Չորս ժամից ավելի տևած քննարկումն արդյունավետ էր և ստացված. Շարմազանով
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների 4 ժամից ավելի տևած քննարկումն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Բերդում տատը ձերբակալվել է՝ նորածին թոռանը սպանելու կասկածանքով
Պտուղը եղել է կենդանածին և մահացել մեխանիկական շնչահեղձության հետևանքով. մեկ անձ ձերբակալվել է
Աղբյուր` Panorama.am
17:20
Հայաստանում Beeline-ին է փոխանցվել Արգենտինայում տրված մրցանակը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր հանդիպել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա...
Աղբյուր` Panorama.am
16:47
Տարկետման հարցի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը կլինի երկու շաբաթից
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում անցկացվող կլոր սեղան քննարկմանը  «Հանուն գիտության զարգացման»...
Աղբյուր` Panorama.am
16:31
Պետք է առանձնացնել այն հուշարձանները, որոնք դիտարժան են զբոսաշրջիկի համար. Բորիս Գասպարյան
Հայաստանում գիտական զբոսաշրջության հսկայական ներուժ կա: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ընտրող հանձնաժողովը կքննարկի 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Բեռլինում՝ ուսումնասիրելու 2018թ. «Ավրորա»...
Աղբյուր` Panorama.am
16:03
Ուսանողները խորհրդարանին ներկայացրեցին իրենց երկու առաջարկները
Խորհրդարանում այսօր կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նոր քրեական գործեր` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
15:38
ԼՂ հարցով կտրուկ փոփոխություններ հնարավոր չեն, որովհետև ռեալ գործընկեր չկա. Ալեքսանդր Իսկանդարյան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցում արտառոց ոչինչ չկա: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ...
Աղբյուր` Panorama.am
15:29
Կուտակային միջոցները եկամուտներ են ապահովում անգամ չաշխատելու դեպքում. ԿՀԻԿ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի գումարները կշարունակեն կառավարվել և մասնակցի համար ապահովել լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը...
Աղբյուր` Panorama.am
15:23
Սահմանին այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում. Արտակ Զաքարյան
«Ծառայողական քննություն կիրականացվի, որից հետո արդյունքները պարզ կլինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
15:14
Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի,...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՀՀ բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կհանդիպի Ալբանիայի հավաքականի հետ
Վաղը՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հանդիպելու է Ալբանիայի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ժամանակավոր դադարեցվել է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԵԽԽՎ-ն կարող է վերականգնել ՌԴ պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարող է վերականգնել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունները: Ինչպես տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
14:52
Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:50
Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
«Մայիսից բանակ զորակոչվող գիտնականների համար ի՞նչ պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք կարողանան զբաղվել կրթությամբ նաև բանակում»,-...
Աղբյուր` Panorama.am
14:46
Նոյեմբերի 23-26-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը  շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Օտարերկրյա հաշվառման համարանիշերով մեքենաների վարորդները կտուգանվեն. ՃՈ
Մայրաքաղաքի՝ շրջանաձև երթևեկությամբ մի շարք խաչմերուկներում երթևեկության փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների...
Աղբյուր` Panorama.am
14:40
2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները արդեն շրջանառվում են
ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվել են  շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:37
«Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
«Անընդհատ պնդվում է, որ պաշպանության ու կրթության ոլորտները փորձում են իրար չհակադրել, բայց փաստացի պաշտպանական ոլորտին առաջնահերթություն...
Աղբյուր` Panorama.am
14:30
24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է...
Աղբյուր` Panorama.am
14:20
Լեհաստանում այսօր մրցագորգ դուրս կգան հայ ըմբիշներ Տարոն Դումոյանը, Կարեն Ասլանյանն ու Սարգիս Քոչարյանը
Լեհաստանում ընթացող մինչև 23 տարեկանների (Մ23) աշխարհի առաջնությանը Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը մասնակցում է...
Աղբյուր` Panorama.am
14:09
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը
Հաշմանդամության խմբի փոփոխությունից դժգոհ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ ՀՀ մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված խտրականության և բռնության կանխարգելմանը. Նալբանդյան
13:48 22/11/2017

Մենք ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված խտրականության և բռնության կանխարգելմանը. Նալբանդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}