Առողջություն 18:41 14/11/2017 Հայաստան

Հայաստանում մտադիր են ստեղծել շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարի շտեմարան

Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ) Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի իրականացնում է «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագիրը: Այն  նպատակ ունի կանխարգելել շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրությունը բնակչության շրջանում՝ կանխարգելիչ բարելավված խնամքի և բուժման, բուժծառայությունների և հանրային տեղեկատվության հասանելիության բարձրացման շնորհիվ:

Հիմնադրամից հայտնում են, որ աշխարհում գրանցվում է շաքարային դիաբետով հիվանդացության աճ, որը զուգակցվում է ակնային բարդություններով, ինչպես, օրինակ՝ շաքարախտային ռետինոպաթիան է: 2015թ. տվյալներով 415 մլն մարդ ախտորոշված է որպես դիաբետ ունեցող: Ենթադրվում է, որ նրանց 95 տոկոսը կարող է ունենալ դիաբետի հետևանքով առաջացած ակնային որևէ ախտահարում, իսկ երեքից մեկի մոտ ի վերջո կզարգանա շաքարախտային ռետինոպաթիա: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում միչև 2050թ. շաքարախտային ռետինոպաթիայով հիվանդների թիվը կեռապատկվի, իսկ զարգացող երկրներում միչև 2030թ. այն կկրկնապատկվի:

Փորձը ցույց է տալիս, որ երբ տարբեր երկրներում ռետինոպաթիայի ազգային սքրինինգային ծրագրեր են իրականացվում, և սքրինինգի են հրավիրվում շաքարային դիապետ ունեցող բոլոր հիվանդները, նրանց 20 տոկոսը տեսողության ստուգման չի գալիս: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ հիվանդները տեղյակ լինեն շաքարային դիաբետի պատճառով առաջացող ակնային խնդիրներին և ակնաբույժի մշտական հսկողության տակ գտնվեն: Հետազոտությունների համաձայն՝ ազգային ծրագրի իրականացման պարագայում շաքարախտով հիվանդների շրջանում կուրացողների կամ տեսողական խնդիրներ ունեցողների թիվը կիսով չափ նվազում է:

Շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդությունները ՀԱՆ ԲՀ-ի ուշադրության կենտրոնում են դեռ 2003թ.-ից` «Լույս հայի աչքերին» ծրագրի մեկնարկից ի վեր: Այժմ աշխատանքն առավել թիրախավորված է դարձել և մի շարք նոր բաղադրիչներ է ներառել:

Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ողջ երկրում 2017թ. մարտից մինչև 2020թ. մարտ ամիսը շաքարային դիաբետ ունեցող յուրաքանչյուր հիվանդ ակնային ստուգում անցնելու հնարավորություն կունենա, նոր հատուկ սարքավորման միջոցով կնկարահանվի նրանց ակնահատակը: Համակարգչային ծրագիրը ակնահատակի լուսանկարների զննության արդյունքում շաքարախտային ռետինոպաթիայի ռիսկային խմբում գտնվողներին կառանձնացնի, վերջիններս էլ խորացված հետազոտություն կանցնեն Աչքի շարժական հիվանդանոցում կամ ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոններում՝ հետագա լազերային բուժման կամ վիրահատության նպատակով: ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոններում ներդրված հեռաբժշկության համակարգը թույլ կտա մարզային մասնագետներին անմիջական խորհրդատվություն կազմակերպել Երևանի առաջատար ակնաբուժական կենտրոնների գործընկերների հետ:

Այս տարի ՀԱՆ ԲՀ-ն Աչքի շարժական հիվանդանոցում ակնային զննումներ և լազերային բուժում է իրականացրել Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: 2018թ.-ին շաքարային դիաբետով հիվանդների ակնային զննումներ և բուժում կիրականացվի Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում, իսկ 2019թ.-ին՝ Երևանում: Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի բնակիչները ծրագրի ողջ ընթացքում կսպասարկվեն ՀԱՆ ԲՀ մարզային ակնաբուժական կենտրոններում:

Այսպիսով, մինչև 2020թ. մարտ ամիսը կհավաքվի երկրում շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարների շտեմարան, շուրջ 3.000 հոգի լազերային բուժում կստանա կամ կվիրահատվի (որոնցից 500-ը Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի հետ գործակցությամբ), 100 ներզատաբան, 100 ակնաբույժ, 400 ընտանեկան բժիշկ և 400 բուժքույր վերապատրաստում կանցնի, 10.000 մարդու կտրամադրվեն հանրային կրթության տեղեկատվական նյութեր:

«Ծրագրի արդյունքում Հայաստանը կդառնա այն եզակի երկրներից, որտեղ կստեղծվի շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարի շտեմարան, և հնարավոր կլինի հայտնաբերել և բուժել շաքարախտային ռետինոպաթիան՝ զարգացման վաղ փուլում: Դա կկանխի շաքարային դիապետով պայմանավորված կուրությունը և երկրին սոցիալական ու տնտեսական մեծ օգուտ կբերի»,-նշում են հիմնադրամից:

Ծրագրի գործընկերներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ ակնաբույժների ասոցիացիան և Շաքարախտի հայկական ասոցիացիան: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:15
Արփինե Հովհաննիսյանը նամակով է դիմել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իր մտահոգություններն է...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Հելսինկիի օդանավակայանում
Ճապոնական All Nippon Airways ավիաընկերության Boeing-747 ուղևորատար ինքնաթիռը Բրյուսելից Տոկիո թռչելիս արտակարգ վայրէջք է կատարել Հելսինկիի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շուտով կհանդիպենք Հայաստանում. Ֆիգու
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հաստատել է, որ կժամանի Երևանի և հուլիսի 8-ին կմասնակցի Վազգեն Սարգսյանի անվան...
Աղբյուր` Panorama.am
13:49
ՌՈ աշխատակիցների կողմից հայտանբերվել է զենք-զինամթերք և զինվորական հանդերձանք
Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ
Շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում նկատվել են նաև ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր:
Աղբյուր` Panorama.am
13:27
Ամեն նոր գործիչ հայ ժողովրդին Մովսես է թվում. սոցիոլոգ
«Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ընդամենը վերնախավի փոփոխություն է տեղի ունեցել, ընդ որում՝ մասնավոր»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
13:17
Հայաստանում տեղի ուենցածը անսպասելի, բայց խաղաղ հեղափոխություն էր. քաղաքագետ
Բանախոսի համոզմամբ, նախկինում իշխանությունը հենված էր մեկ մարդու վրա և նրա հրաժարականով բուրգը քանդվեց:
Աղբյուր` Panorama.am
13:09
Արցախում մահացել է գայլի հարձակումից տուժած երկրորդ երեխան
Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն. սահմանադրագետ
Վերջում բանախոսը համոզմունք հայտնեց, որ ժամանակն ընթանում է ՀՀԿ-ի օգտին:
Աղբյուր` Panorama.am
12:49
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստացել հոբելյանի առթիվ
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներից։
Աղբյուր` Panorama.am
12:39
Շահումյանի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հատուցում՝ 2017 թ-ի մայիսին զոհված զինծառայողի ընտանիքին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 22-ին որոշում է կայացրել...
Աղբյուր` Panorama.am
12:16
Զորավարժություն՝ Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան...
Աղբյուր` Panorama.am
12:08
Քաղաքացին ոչ սթափ վիճակում հրդեհել է բնակարանը. տուժածներ չկան
Հունիսի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի...
Աղբյուր` Panorama.am
11:57
Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
«Մենք մեր առաջարկները կանենք, որպեսզի նախկին ԸՕ-ում տեղ գտած բոլոր արատավոր երևույթներին վերջ դրվի»,- ասաց Բիշարյանը։
Աղբյուր` Panorama.am
11:48
Աշխարհի գավաթ 2018. Գերմանիան այսօր կխաղա Շվեդիայի հետ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում այսօր կհանդիպեն G, F խմբերի հավաքականները Ժամը 16:00-ին G խմբից կմրցեն Թունիսը և Բելգիան։ F...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ասկերանում հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոների դատարկ տարաներ
Հունիսի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները,  համատեղ ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Կորած երեխայի որոնումները դեռևս անարդյունք են
Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:17
Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: ՀՀ նախագահի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս զինվորականները 7.5 տոննա մարդասիրական օգնություն են տարել Սիրիա
Ռուս զինվորականները Սիրիայի Արևելյան Գուտայում գտնվող Քաֆր-Բաթնայի բնակավայրին 7,5 տոննա մարդասիրական օգնություն են տրամադրել։...
Աղբյուր` Panorama.am
10:41
Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել
ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
10:39
WTI տեսակի նավթի գինը 5%-ով աճել է
Բորսաներում  էլեկտրոնային առևտրի արդյունքներով թեթև տեսակի WTI  նավթի գները աճել են ավելի քան 5%-ով: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ջավախքյան վտանգված ավետարանը
Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում Նալբանդյանների ընտանիքում պահվում է ձեռագիր ավետարան, որը վերանորոգման կարիք ունի։
Աղբյուր` Panorama.am
10:18
Բրիտանիայի դատարանը մերժել է չեզոք սեռի անձնագիր տրամադրելու պահանջը
Դատական հայցում ակտիվիստը պնդել է, որ բրիտանական անձնագրերի տրամադրման գործընթացը ներկա տեսքով գենդերային խտրականության արտահայտություն է։
Աղբյուր` Panorama.am
10:05
Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ»։
Աղբյուր` Panorama.am
09:59
«Ժամանակ». Հայաստանի ընդերքը թալանվում է. Բացահայտվել են փաստեր
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բացահայտվել...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժամանակ». ՔԿՎ պետի տեղակալը որոշակի կապերով կապված է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Փաստ». Գեորգի Ավետիսյանը պայքար կմղի արատավոր երևույթների դեմ, որոնք դեռ կան
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի հրամանով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
09:45
«168 Ժամ». Սպասում են Փաշինյանի այցին
«168 Ժամ» թերթը գրում է. ««Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն ինչ-ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս է բյուջեի վիճակը՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ասեմ՝ իմանաք, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ջրամբարների խնդիր չկա. այնքան անձրև եկավ, որ գերխոնավություն է առաջացել
11:52 23/06/2018

Ջրամբարների խնդիր չկա. այնքան անձրև եկավ, որ գերխոնավություն է առաջացել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}