Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր 2018 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ըստ հրամանագրի` 2018 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2018 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: