Վրաստանն ու ԱՄՆ-ն պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ով քառօրյա պաշտոնական այցով ԱՄՆ-ում է, Պենտագոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկերոջ՝ Ջեյմս Մատիսի հետ: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, երկու նախարարները քննարկել են տարաշածրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև պաշտպանության ոլորտում ԱՄՆ և Վրաստանի միջև համագործակցության խնդիրները:
Մատիսը շնորհակալություն է հայտնել Իզորիային՝ Վրաստանի հավատարմության և պատրաստակամության համար՝ ամերիկյան ուժերի հետ մինչև առաքելության ավարտը Աֆղանստանում մնալու համար:
ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին և նշել՝ այդ նվիրվածությունն ամրապնդում են երկու երկրների ընդհանուր արժեքները՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և օրենքների վրա հիմնված միջազգային կարգերի նկատմամբ հարգանքը:
Մատիսն իր հերթին կարևորել է ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերությունը, նշել, որ Վրաստանը տարածաշրջանում ժողովրդավարության օրինակ է և միշտ պատրաստ է ԱՄՆ-ի հետ համատեղ պայքարել ու համագործակցել՝ աշխարհում կայունության ու անվտանգության համար: