Bloomberg. Airbus-ը 50 մլրդ դոլարի ռեկորդային պատվեր է ստացել
Airbus SE եվրոպական ավիաշինական կոնցեռնը հայտարարել է, որ իր պատմության մեջ ռեկորդային 49,5 մլրդ դոլար գումարի 430 ինքնաթիռների մատակարարման համաձայնագրեր է կնքել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:
Նշվում է, որ պայմանագրերը կնքվել են ավիաընկերությունների հետ, որոնցում մասնաբաժիններ ունի ամերիկյան Indigo Partners ներդրումային ֆոնդը:
Ըստ աղբյուրի՝ գործարքի կնքման մասին լուրից հետո Airbus- ի բաժնետոմսերը աճել են գրեթե 4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ