Աղաբաբյան. Գյուղացին ընչազուրկ է, դեմն էլ ձմեռ է
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն այսօր ԱԺ-ում բարձրաձայնեց Արմավիրի մարզի գյուղացիների մտահոգությունները 2016-ի կարկտահության, անցած խստաշունչ ձմռան հետևանքով հասցրած վնասների փոխհատուցման վերաբերյալ: Նա նշեց, որ վնասը գնահատվել է, կազմել է 50-100 տոկոս:
«Օրինակ, կարկտահարության հետևանքով 110 հա խաղողի այգի ունեցողը 3 հազար տոննա խաղողի փոխարեն հավաքել են ընդամնեը 10 տոննա: Մի ընտանիք կա, հինգ անդամ ունի, հինգն էլ վարկ ունեն: Անելանելի վիճակում է ժողովուրդը, դեմը ձմեռ է, ուրիշ եկամուտ չունեն: Մի գյուղատնտեսական կուլտուրայից են կախված, եթե դա չկա, ապրուստի միջոցներ չկան»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Նա հետաքրքրվեց, արդյոք գյուղնախարարությունը կարկուտից տուժած համայնքների բնակիչներին օգնելու ծրագիր ունի:
Պատասխանելու համար ամբիոնին մոտեցած գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ Հայաստանի նախագահի ու վարչապետի հանձնարարություններով անցած ձմռան ցրտահարության ու այս տարվա կարկուտի հետևանքով 80-100 տոկոսով վնաս կրած տնտեսություններին կուտակված սերմացուի, հողի, ջրի հարկի պարտքերը զիջվել են:
«Ինչ վերաբերում է նախատեսվող ծրագրերին, ապա կան: Մենք հայտարարել ենք, որ ներդնելու ենք ապահովագրակլան փորձնական ծրագիր: Րատակարգ իրավիճակների նախարարության կողմից հակակարկտային հրթիռային համակարգ է ներդրվում Արագածոտնի ու Արմավիրի մարզերի մի քանի համայնքների համար, եթե չեմ սխալվում 51 հազար հա ծածկույթ է ունենալու»,-ասաց նախարարը:
Առաքելյանն ասաց, որ փորձնական ծրագրի արդյունքները ցույց կտան անելիքները:
Աղաբաբյանն արձագանքեց՝ չգիտի, երբ դրանք իրականություն կդառնան, սակայն այսօր հստակ է մի բան, գյուղացին ընչազուրկ է, դեմն էլ՝ ձմեռ է:
«Այն օգնությունը, որ իբր արդեն տրամադրված է գյուղացուն, մի բուռ մկան դեղ է: Մարդիկ հրաժարվում են թույնը վերցնել»,-ասաց նա:
Առաքելյանն ասաց, որ դա տրամադրվում է անվճար՝ բուսասանիտարիայի կանոններից ելնելով:, բարեգործության, օգնության, ցրտահարության ու կարկտահարության հետ կապ չունի:
Հարակից հրապարակումներ`
- «Հիմա մարդիկ սովից էլ չեն սարսափում, միայն ցրտից»
- Տարոնիկը 2005-ից խմելու ջուր չունի
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- «Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
- Ալիկ Սարգսյան. Մթերողները հաճախ գյուղացիներին բերում են օրհասական վիճակի
- Ղարաքիլիսայի ծերացող Դարպասը՝ վարկերի մեջ. «Եղունգ ունես, գլուխդ քորի»
- Արմավիրցիները ոտքի են կանգնել. Փոխնախարարը նրանց մոտ է շտապում
- Կարկտահարությունից տուժած արմավիրցիները միանվագ դրամական օգնություն կստանան հունիսի ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին