Beeline-ն առաջարկում է նոր հնարավորություններ Neo, Neo Max և Quatro փաթեթների բաժանորդներին
Հայաստանում Beeline-ը Neo, Neo Max և Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդներն այսուհետ կարող են շարունակել օգտվել փաթեթում ներառված ֆիքսված ինտերնետ ծառայությունից՝ նույնիսկ եթե ժամանակին չեն կատարել վճարումը։
Ընկերությունից հայտնում են, որ այս բոլոր փաթեթներից օգտվող բաժանորդներին՝ վճարումն ուշացնելու դեպքում փաթեթի գործողության ավարտից հետո հասանելի կլինի 256 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ։ Ֆիքսված ինտերնետի նախնական արագությունը կվերականգնվի անմիջապես փաթեթի ակտիվացումից հետո:
«Neo, Neo Max և Quatro ծառայությունները արդեն շատ սիրված են մեր բաժանորդների կողմից՝ իրենց պարզության և հարմարավետության համար։ Իսկ այժմ դրանք առաջարկում են ևս մեկ առավելություն՝ մշտապես օնլայն մնալու, նույնիսկ եթե բաժանորդն ուշացրել է վճարումը։ Իսկ փաթեթներում ներառված բոլոր ծառայությունների դիմաց վճարելու համար բավական է պարզապես լիցքավորել բջջային համարը», -նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Աղբյուրը նշում է, որ Neo, Neo Max և Quatro փաթեթների շրջանակում բաժանորդներին տրամադրվում են բջջային կապի, ֆիքսված և բջջային ինտերնետի համակցված ծառայություններ, իսկ Quatro-ի դեպքում՝ նաև հեռուստատեսութուն:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով կամ 0611 անվճար հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն առաջարկում է ապառիկով գնել iPhone 8 և iPhone 8 Plus՝ տոկոսների փոխարեն վճարելով կապի համար
- Beeline-ի մասնակցությամբ տեղի կունենա Աշխատանքի անվտանգության շաբաթը
- Beeline-ն ամփոփում է բջջային ցանցերի լայնածավալ արդիականացման արդյունքները
- Beeline-ի աջակցությամբ Հեքըթոնի հաղթողները ստացել են իրենց մրցանակները
- Անսահմանափակ անվճար զանգեր դեպի ՌԴ Beeline բջջային ցանց Beeline-ի բաժանորդների համար
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Երաժշտական զբոսանքներ» ծրագիրը
- Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով
- Beeline-ն անցկացնում է նոր ակցիա Աբովյան 21-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակում
- Beeline-ի աջակցությամբ պարգևատրվել են հեքըթոնի հաղթող թիմերը