Խորհուրդներին ոչ մեկ չի արգելել աշխատել. վարչապետ
Ազգային ժողվում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց վարչապետին կից շուրջ 20 խորհուրդների վերաբերյալ։
«Գիտատեխնիկական խորհուրդ, Կայուն զարգացման խորհուրդ, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, Սոցիալական ներդրումների խորհուրդ և բազում այլ խորհուրդներ, որոնք կոչված են ոլորտային ուսումնասիրել, վերլուծություններ անել ու վարչապետի մակարդակով առաջարկություններ անել, որպեսզի դրանք հետագայում դառնան որոշում ու քաղաքականություն։ ԱԺ հարակից տարածքում փոքր ու միջին ձեռնարկատերերը իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և պարոն վարչապետ Ձեր պաշտոնավարման օրոք այդ խորհուրդներից որևէ մեկը նիստ չի գումարել։ Խնդրում եմ, պարզաբանեք ինչու՞»,- ասաց պատգամավորը։
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ այդ խորհուրդները ստեղծվել են վաղուց։
«Մենք այսօր քննարկում ենք այդ խորհուրդների լինել-չլինելու հարցը, գտնում ենք, որ շատ խորհուրդներ չեն լինելու, իրենց առկայությունը մեզանից բյուջետային որևիցե ծախս չեն պահանջում», - ասաց վարչապետը։
Պատգամավորն արձագանքեց, որ ձեռնարկատերերի բարձրաձայնած խնդիրների լուծումներ չեն տրվում։
«Դա ձեր կարծիքն է՝ լուծումներ տրվում են, թե չի տրվում, այսօր կառավարությունը իր կառավարման համակարգում ձեր բարձրացրած բոլոր հարցերին ունի ռեգուլյար աշխատավարձով աշխատող օղակներ։ Խորհուրդներին ոչ մեկ չի արգելել աշխատել»,- պատասխանեց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- «Դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ կատարում». վարչապետ
- Երեխայի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը լիովին չի համապատասխանում իրականությանը. ԿԳ նախարար
- Աղաբաբյան. Գյուղացին ընչազուրկ է, դեմն էլ ձմեռ է
- 6-րդ դասարանի աշակերտի պայուսակը կշռում է այնքան, որքան АКС 74 ինքնաձիգը. Արման Սաղաթելյան
- «Թույլ տվեք մտածածս իմ մեջ մնա». Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին