Հռոմի պապին Lamborghini են նվիրել
Սուպերմեքենաների իտալական արտադրող Lamborghini-ն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Huracan կուպե է նվիրել։ Սակայն վերջինս այն չի վարի։ Մեքենան կվաճառվի Sotheby’s-ի աճուրդում, իսկ ստացված եկամուտը կուղղվի բարեգործությանը։Այս մասին հայտնում է «Մոտոռ.ռու»-ն։
Հոգևորականը օրհնել է մեքենան և բեռնախցիկի վրա թողել իր ստորագրությունը։ Թանկարժեք ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը Վատիկանը կուղղի Իրաքի քրիստոնեական համայնքին և եկեղեցիներին, ինչպես նաև բժշկական օգնության ցուցաբերմանն Աֆրիկայում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ