19:56 17/11/2017

Հայաստանը բնաթափման վտանգի առաջ է. սոցիոլոգ Գևորգ Պողոսյան

Հայաստանից արտագաղթի ծավալները մտահոգիչ չափերի են հասել: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացված «Միգրացիան և բնաթափումը Հայաստանում» թեմայով հետազոտության արդյունքները:

«Նախագահի կողմից խնդիր է դրվել, որ մինչև 50-ականները 4 միլիոնի հասցնենք բնակչությունը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը բոլոր երկրների համար հաշվարկներ է անում՝ 20 – 30 տարվա հեռանկարով: Թե մեր, թե այդ հիմնադրամի տվյալներով՝ մինչև 2030 կամ 2050 թվականը՝ մեր բնակչությունը նվազելու է: Իրենք սովորաբար երեք սցենար են տալիս՝ մինիմալ, մաքսիմալ և միջին՝ օպտիմալը: Մաքսիմալ սցենարով իրենց հաշվարկով նշված ժամանակաշրջանում մոտ 2.8 մլն, մինիմալով մոտ 1.5 մլն բնակչություն կունենանք»,- ասաց նա:

Պողոսյանը նշեց, որ այս տվյալները կլինեն, եթե արտագաղթը շարունակվի, եթե կիսով չափ նվազած ծնելիությունը և ամուսնությունների թիվը չավելանան: Հետազոտությունն, ըստ սոցիոլոգի, արվել է նախ՝ ահազանգելու համար, որ մեզ մոտ, փաստորեն բնաթափում է տեղի ունենում՝ դեպոպուլյացիա, բացի այդ, իրենք միջազգային փորձն են ուսումնասիրել՝ պարզելու համար, թե ինչ հնարավորություններ կան՝ բնաթափումը կանխելու ու իրավիճակը բարելավելու համար:

Տարածաշրջանի մյուս երկրներից մտահոգիչ վիճակում են նախ՝ Հայաստանը, ապա՝ Վրաստանը: Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում բնակչությունն աճում է, Հայաստանում՝ նվազում, Վրաստանում ևս նվազման միտումներ են երևում: Հայաստանից արտագաղթի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: «Մեր միգրանտների 80 տոկոսը հենց Ռուսաստան է գնում, որովհետև հիմնականում աշխատանքային միգրացիա է, այսինքն՝ մարդիկ, ովքեր այստեղ աշխատանք չունեն կամ բավարար աշխատավարձ չեն ստանում, աշխատանքի փնտրտուքով մեկնում են ՌԴ տարբեր մարզեր՝ որպեսզի աշխատեն և գումար փոխանցեն իրենց ընտանիքին»,- ասաց նա:

Մեր երկրի պարագայում միգրացիան մի քանի փուլ է անցել: Պողոսյանը նշեց, որ իրենք իրավիճակն ուսումնասիրել են 90-ականներից մինչ այսօր: Նախնական փուլերում միայն տղամարդիկ էին արտագաղթում՝ 18 – 55 տարեկան, մեկնում էին ՌԴ՝ աշխատելու, հետագայում արդեն՝ 1997 թվականից սկսած, կամ մեկնածներն ընտանիքներին են կանչում ՌԴ, կամ միանգամից ընտանիքներով մեկնում են ՌԴ: Հայաստան ներգաղթի ալիք է լինում հիմնականում, երբ արտերկրում ինչ-որ վտանգ կա:

«Մենք ունեցանք ներգաղթի մի քանի փոքր ալիքներ՝ Իրաքի պատերազմի ժամանակ, այս վերջերս էլ՝ Սիրիայում բռնկված պատերազմի հետևանքով մոտ 17 հազար սիրիահայեր եկան Հայաստան: Դա եղել է, բայց մենք չենք համարում, որ հայրենադարձություն է դա, որովհետև ոչ թե կամովի է եղել, այլ պարզապես այնտեղ պատերազմական իրավիճակ էր, մարդիկ փորձել են ինչ-որ ձևով փախչել, եկել են Հայաստան, այսինքն՝ նաև Հայաստան, որովհետև մի մասը Եվրոպա է մեկնել»,- ասաց նա:

Սոցիոլոգը նշեց, որ եկածների մի մասը՝ մոտ 30 տոկոսը, հետագայում Հայաստանից մեկնում է, նրանք չեն մնում Հայաստանում: Հայրենադարձության խոշոր ալիք եղավ 46 թվականին, երբ մոտ 86 հազար հայեր Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, տարբեր երկրներից եկան Հայաստան: Հայաստանը լքելու հիմնական պատճառն, ըստ Պողոսյանի, աշխատանքային միգրացիան է, երկրորդ պատճառը քաղաքական-սոցիալական խնդիրներն են. մարդիկ, ովքեր այստեղ իրենց հեռանկարը, ապագան չեն տեսնում՝ ոչ իրենց համար, ոչ երեխաների, նրանք են մեկնում: Իբրև Հայաստանից արտագաղթելու առիթ՝ սոցիոլոգն առանձնացրեց նաև հոգեբանական կամ զինվորական ծառայության հետ կապված պատճառները: Կան ընտանիքներ, ովքեր զորակոչային տարիքի տղաներ ունեն և մեկնում են ՌԴ: Այդ ընտանիքները մեծ թիվ չեն կազմում, բայց երևույթը կա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերումը Արցախի տարածքից
Սկսվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացը։ Այս մասին հյտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
23:37
Փաստաբան. Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն...
Աղբյուր` Panorama.am
22:58
Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
22:34
Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:21
Վարդանյանի վրա հարձակումը՝ քաղաքական հաշվեհարդար ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿ
Քաղաքական հաշվեհարդար՝ ոստիկանների օգտագործմամբ։
Աղբյուր` Panorama.am
21:57
Ոսկեպարցիները սկսել են Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը սկսել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով  դիմումի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Տիգրան Ավինյանի որոշումներով 22 ավտոտնակ կքանդվի. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնա Հայկ Կոստանյանը գրում է. « Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին
AntiFake.am-ի ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ տեսանյութեր են տարածում ֆեյսբուք սոցիալական ցանցում` ցույց տալով, թե ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ իր պահպանության տակ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ․ փաստաբան
«Այս պահին մենք տալիս ենք մամուլի ասուլիս՝ մանրամասն դետալներով, սա ավելի քան հիմք է, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։ Մենք դեռ այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:13
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները․ ԱԺ խմբակցություններ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
 «Մի տեսակ խորհրանշական ստացվեց, քանի որ այսօր ոստիկանական ծառայողի օրն է։ Այս դեպքից հետո, անուղղակի, միջնորդավորված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:03
Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն․ փաստաբան
«Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի աննախդեպ բան, որը ՀՀ ներկայիս իշխանությունների, ռեժիմի հետագա դեգրադացիայի մասին է խոսում և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ
Ապրիլի 17-18-ին Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․  «Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:23
2023 թ․-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:58
Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}