Ֆրանսիայում ձերբակալվել է «ռուսական մաֆիայի» 35 անդամ
Կազմակերպված հանցագործությունների բաժնի ոստիկանները հատուկ գործողություն են անցկացրել Փարիզում և նրա արվարձաններում՝ նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածների կողմից ստեղծված քրեական խմբավորման անդամներին ձերբակալելու համար։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական հատուկ ծառայությունները կասկածյալներին հետևել են ավելի քան երկու տարի։ Քննությունը իրականացվել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան, Ինտերպոլի ու Եվրոպոլի օժանդակությամբ։ Արդյունքում հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքերում են հայտնվել «35 մարդ, այդ թվում 8 կին», որոնք հիմնականում վրացիներ են։ Նրանք մասնակցել են «կողոպուտների, դրամաշորթությունների, մարդկանց առևտրի»։
Խուզարկությունների ընթացքում ոստիկանները բռնագրավել են 70 հազար եվրո կանխիկ գումար, մի քանի ատրճանակ ու ավտոմեքենա։