Փորձագետները ներկայացրել են 2018 թ-ին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրները
International SOS բժշկական ընկերության աշխատակիցները մշակել են քարտեզ, որի վրա նշված են այցելության համար առավել վտանգավոր երկրները։ Այս մասին գրում է russian.rt.com-ը:
Քարտեզում երկրները նշված են տարբեր գույներով՝ կախված վտանգավորության մակարդակից։
Ցանկում առավել վտանգավոր երկրները նշված են ալ կարմիր գույնով։ Այդ երկրների թվում են Սիրիան, Մալին, Լիբիան, Հարավային Սուդանը, Եմենը, Աֆղանստանը և Սոմալին։
Միևնույն ժամանակ ընկերության փորձագետներն անվանել են զբոսաշրջիկների համար առավել անվտանգ տարածաշրջանները, որոնք քարտեզի վրա նշված են կանաչ գույնով։ Այդ երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան և Նորվեգիան։