Մարտիրոսյանն ու Իգնատովը քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովին և ծրագրային գործունեության մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է արդեն ձևավորված համագործակցությունը և դրա զարգացմանը միտված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքների կատարման և ֆինանսավորման ժամկետներին առնչվող հարցերին:
Վահան Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ԵԶԲ-ն կմասնակցի նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում