ՆԱՏՕ-ն Թուրքիայից ներողություն է խնդրել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Թուրքիայից ներողություն է խնդրել՝ Նորվեգիայում կազմակերպված վարժանքների ժամանակ տեղի ունեցած սկանդալի համար: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն:
Ստոլտենբերգը նշել է, որ զորավարժանքների ժամանակ Թուրքիայի ներկայիս նախագահի և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարները հրաձգարանում իբրև թիրախ օգտագործելը ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չի արտահայտում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցող թուրք զինծառայողներին հետ կանչելու որոշման մասին:
Էրդողանը պարզաբանել է, որ որոշման հիմք է դարձել Թուրքիայի գործող նախագահի և Աթաթուրքի նկարներն իբրև պայմանական թշնամու պատկերներ օգտագործելը:
Էրդողանն ընդգծել է, որ նման վարքը չի համապատասխանում Թուրքիա-ՆԱՏՕ դաշնակցության և համագործակցության ոգուն: Նա տեղեկացրել է, որ այս վարժանքներին պետք է մասնակցեին մոտ 40 թուր զինծառայողներ: