Գաջի և ցեմենտի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 16.7 տոկոսով աճել են ցեմենտի արտադրության ծավալները: Եթե այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 251 հազար տոննա ցեմենտ, ապա 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ 215.1 հազար տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա 9 ամիսներին 7.8 տոկոսով ավելացել է նաև գաջի արտադրությունը՝ կազմելով 9 745.0 տոննա:
Հունվար-սեպտեմբերին 32.4%-ով աճել է ապակյա տարաների, 89.2%-ով՝ ոչ հանքային շինանյութերի, 47.4%-ով՝ կրի, 12.9%-ով՝ բնական քարից երեսպատման սալերի արտադրությունը:
Միաժամանակ այս տարվա 9 ամիսներին 15.8%-ով նվազել են հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների, 9.8%-ով՝ գիպսային շաղախի, 7.1%-ով՝ ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության ծավալները: