Մայրենիի նկատմամբ վերաբերմունքը գնալով վատանում է. Լավրենտի Միրզոյան
Գրահրատարակչական ոլորտը շատ բարդ է, համենայն դեպս, մայրենիի նկատմամբ վերաբերմունքը գնալով վատանում է, քանի որ չկա 1 մարմին, որը վերահսկողական գործառույթ իրականացնի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը:
Նրա խոսքով՝ այսօր մայրենիի տիրապետման խնդիրը կարևոր է այն առումով, որ պատգամավորական լեզուն արդեն նաև ավագանիում է: Այնտեղ իրար վիրավորում էին, ընդ որում՝ օտար բառապաշար կիրառելով:
«Մենք հետո կհասկանանք՝ որքան մեծ սխալ ենք թույլ տվել՝ մայրենիին բավարար ուշադրություն չդարձնելով: Երևանը դարձել է օտար բուհերի քաղաք: Նույն անպատասխանատու վերաբերմունքն է նաև մամուլում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց