ՌԴ Պետդումա կներկայացվի «հեռախոսային ահաբեկչության» կանխարգելման օրինագիծը
Առաջիկա օրերին ՌԴ Պետդումա կներկայացվի «Հեռախոսային ահաբեկչության կանխարգելման և ճնշման միջոցների մասին» օրինագիծը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ միայն այս ուրբաթ 60 կեղծ հեռախոսազանգ է եղել, ընդ որում զանգահարողներից 50-ը տեղեկացրել են նախագահական ավտոշարասյան ճանապարհին և Պետերբուրգում ՌԴ նախագահի այցելության վայրերում տեղադրված պայթուցիկ հարմարանքների մասին:
Օրինագծում տեղ են գտել պրոֆիլակտիկ միջոցներ, առաջիկա օրերին արդեն օրենքի նախագիծը կլներկայացվի Պետդումա: Նոր օրինագծով պայմանավորված՝ փոփոխություններ կլինեն նաև մի շարք այլ օրենքներում: