Էրդողանի գլխավոր խորհրդական. «ՆԱՏՕ-ին անդամակցությունը վերանայելու ժամանակն է»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուն անդրադարձել է օրերս ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ Աթաթուրքին ու Էրդողանին որպես թշնամի ներկայացնելու պատճառով տեղի ունեցած սկանդալին: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Յալչինը հայտարարել է, որ Ժամանակն է, որպեսզի Թուրքիան վերանայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Էրդողանի խորհրդականը մասնավորապես ասել է. «Այդ ամոթալի ու անպատկառ վերաբերմունքի պատճառով թուրք ժողովուրդը հարցականի տակ է դրել նշյալ միության մեջ մեր երկրի գտնվելը:
… Մեզ համար անփոխարինելի չէ այն միությունը, որն իր անդամի նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում: Թուրքիայի ազգային մեծ ժողովը (մեջլիս) պետք է շտապ քննարկի այդ դաշինքում մեր հետագա ներկայության նպատակահարմարությանը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորվեգիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ «թշնամիների պաստառ» էր պատրաստվել, որոնց վրա պատկերված էր եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Թեմալ Աթաթուրքի և ներկայիս նախագահ Էրդողանի նկարները:
Տեղի ունեցածից հետո Թուրքիան դադարեցրել էր մասնակցությունը զորավարժությանը՝ հետ կանչելով դրան մասնակցող 40 թուրք զինվորականներին: Դրանից հետո ՆԱՏՕ-ն պաշտոնապես ներողություն էր խնդրել Թուրքիայից, սակայն թուրքական կողմը չէր ընդունել այն ու չէր վերականգնել մասնակցությունը զորավարժությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում