Վլաչեսլավ Դոբրինինը հայտարարել է բեմից հեռանալու մասին
ՌԴ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը հայտարարել է բեմից հեռանալու մասին: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
«Ես այլևս չեմ ցանկանում բեմ դուրս գալ, երգել: Այդ ամենի համար այլևս ուժ չկա»,- ասել է 71-ամյա արտիստը:
Նրա խոսքով՝ քիչ արտիստներ են մնացել, որոնց հետ կցանկանար աշխատել:
«Ուիթնի Հյուսթոնը մահացել է, Բարբրա Սթրայզենդը հեռու է, Ալլա Պուգաչովան, որին ճանաչում եմ 1971 թվականից, հիմնականում զբաղվում է ընտանիքով և շատ ընտրովի է երգում»,- հավելել է Դոբրինինը:
Կոմպոզիտորն ավելի քան 1000 երգի հեղինակ է։ Հայտնի երգերից են՝ «Վերքիս աղ մի լցրու», «Կապույտ մառախուղ», «Կախարդական լիճ», «Երկու մոմ»։
Նշենք, որ Դոբրինինը հայ է: Առաջին ալիքով «Ազնիվ խոսք Իգոր Նիկոլաևի հետ» ծրագրի ընթացքում նա պատմել է իր հայկական արմատների մասին։ «Մայրս ծանոթացել է հորս՝ Գալուստ Պետրոսյանի հետ ռազմաճակատում, այնտեղ էլ նրանք ամուսնացել են։ Սակայն պատերազմից հետո մայրս վերադարձել է Մոսկվա, իսկ հայրս՝ Հայաստան»,-պատմել է Դոբրինինը։ Նրա խոսքով` ինքը ոչ մի անգամ չի տեսել հորը, չնայած նրան, որ հայրը գիտեր որդու գոյության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ