«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը Անգելա Մերկելին կոչ է արել հրաժարական տալ
«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել երկրի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական տալ, քանի որ կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ նախնական բանակցությունները ձախողել է: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
«Տիկին Մերկելը ձախողեց և եկել է ժամանակը, որպեսզի նա լքի կանցլերի պաշտոնը»,- հայտարարել է Հաուլանդը:
Նշենք, որ Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի և «Կանաչների» հետ խորհրդարանական կոալիցիա ձևավորելու շուրջ մի քանի շաբաթ տևած բանակցություններից: