2018թ-ին ՌԴ-ում բենզինի գները կարող են բարձրանալ
ՌԴ փորձագետները կանխատեսել են, որ հաջորդ տարի բենզինի գները կարող են անցնել 50 ռուբլու սահմանը։ Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա» պարբերականը։
Ըստ նրանց կանխատեսումների՝ АИ-95 տեսակի բենզինի գինը մեկ լիտրի համար կարող է դառնալ 53.35 ռուբլի, իսկ АИ-92-ը՝ 51.84 ռուբլի, դիզելային վառելիքը՝ 53.95 ռուբլի։
Ըստ Պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալների՝ ներկայումս Ռուսաստանում АИ-92 տեսակի բենզինի գինը կազմում է 37.30 ռուբլի, իսկ АИ-95 տեսակինը՝ 40.35 ռուբլի։
Նավթամթերքի գների բարձրացման պատճառ կարող են լինել՝ գնաճի կանխատեսումների գերազանցումը, բյուջեի դեֆիցիտը, վառելիքի վրա ակցիզային հարկերի բարձրացումը, արտաքին շուկայում նավթի գների աճը: