Անգլիայում կործանվել է աշխարհի ամենաերկար հիբրիդային ինքնաթիռը
Անսովոր ինքնաթիռը փորձնական թռիչքներ իրականացնելուց մեկ օր անց վթարի է ենթարկվել Անգլիայիում:
Ինչպես գրում է BBC-ին, աշխարհի ամենաերկար օդանավը` Airlander 10- ը, որն իրենից ներկայացնում է ինքնաթիռի և դիրիժաբլի հիբրիդ, պոկվել է իրեն պահող ճոպանողուց և ընկել Բերդֆորդշիրի կոմսության Քարդինքթոն օդանավակայանում:
Airlander 10-ի ստեղծմամբ զբաղվող Hybrid Air Vehicles ընկերությունը հայտնել է, որ հավանաբար այն ընկել է ուժեղ քամուց: Ըստ աղբյուրի՝ երկու հոգի ստացել են թեթև վնասվածքներ:
Նշենք, որ օդանավը կշռում է 20 տոննա, երկարությունը կազմում է 92 մետր; Դրա մշակողները պնդում են, որ այն կարող Է բարձրանալ վեց կիլոմետր և զարգացնել 148կմ/ժ արագություն: Օդանավը կարող Է օդում մնալ մինչև հինգ օր, փոխադրել մինչև 10 տոննա բեռներ և վայրէջք կատարել ջրի վրա:
Airlander 10-ը նախատեսվում էր օգտագործել հետախուզության, կապի ապահվման, մարդասիրական օգնության առաքման, ինչպես նաևուղեւորափոխադրումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին