Հրապարակի լուսացույցների «գործադուլը»
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության հրապարակի մերձակա որոշ փողոցներում, լուսացույցները չեն վառվում: Փողոցն անցնելն այստեղ դարձել է ադրենալին ստանալու միջոց:
Հետիոտնի հույսը վարորդի խիղճն է ու համբերությունը: Panorama.am-ի տեսախցիկի թիրախում նշված փողոցներում երթևեկության կադրերն են:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն ընթացիկ տարվա օգոստոսի 17-ին նախազգուշացրել էր՝ տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ամիրյան, Նալբանդյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի՝ հրապարակ մուտքի-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով: Ոստիկանությունը նաև խնդրանքով դիմել էր տրանսպորտային միջոցների վարորդներին՝ լինել ուշադիր, զիջել փողոցը հատող հետիոտներին՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով:
Թե վարորդներից քանիսն է լինում ուշադիր ու զիջող, կարելի է տեսնել հենց տեղում, սակայն արժե անցորդի անվտանգությունը միայն վարորդի զիջելու ու հենց իր ճարպկության հույսին չթողնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում