Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու հարց չի քննարկում
Թուրքիան Նորվեգիայի զորավարժանքների ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու հարց չի քննարկում: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը:
«Ակնհայտ է, որ դա անթույլատրելի է ցանկացած երկրի նկատմամբ, հատկապես՝ մեր հիմնադիր-նախագահ Աթաթուրքի և գործող նախագահի նկատմամբ, պետք չէ հուսալ, թե Թուրքիան դրան չի արձագանքի, դա անհնար է»,- ասել է նա: Կալինը նշել է, որ Թուրքիան լսել է ԱՄՆ-ի «ներողություն»-ը, և դա լավ է, բայց պետք է բացատրել, թե ինչպես է ՆԱՏՕ-ի նման համակարգում՝ խիստ կարգուկանոն ունեցող ռազմական դաշինքում, նման բան կատարվել:
«Իհարկե, այս դեպքը պետք է ուսումնասիրել շատ-շատ մանրամասնությամբ, պարզել, թե՝ ով է այդ լուսանկարները տեղադրել և այլն»,- նշել է նա:
Կալինը տեղեկացրել է, որ Թուրքիայում սպասում են ՆԱՏՕ-ի բացատրություններին, ակնկալում են, որ հետաքննություն կիրականացվի, և իրենք կլսեն, որ մի քանի հոգի գործից հեռացվել է:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի գլխավոր խորհրդական. «ՆԱՏՕ-ին անդամակցությունը վերանայելու ժամանակն է»
- ՆԱՏՕ-ն Թուրքիայից ներողություն է խնդրել
- ԱՄՆ. «Եթե Թուրքիան գնի S-400 համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի»