Նիգերիայում պայթյունի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել
Նիգերիայի հյուսիս արևելքում գտնվող Մուբի քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն հիսուն մարդ է զոհվել:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, պայթյունն իրականացրել է տասնյոթամյա մահապարտը: Աղոթքի ավարտից անմիջապես հետո նա գործի է դրել պայթուցիկ սարքը:
Վիրավորների հստակ թիվ հայտնի չէ: Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Առայժմ ահաբեկչական որևէ խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը: Նիգերիայում գործում է «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը: Ահաբեկչությունների մեծ մասի հետևում հենց այս խմբավորման գրոհայիններն են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին