Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ունեն բարձր փոխադարձ վստահություն և մեծ հեռանկար. Շարմազանով
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ հումանիտար, քաղաքական, տնտեսական, ինչպես նաև՝ ռազմական և ռազմավարական: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոփնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքները:
Նրա գնահատմամբ՝ դրանք դաշնակցային հարաբերություններ են, որոնք ունեն բարձր փոխադարձ վստահություն և մեծ հեռանկար:
Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցին Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ այցը դրական են գնահատում, քանի որ դա նախ և առաջ կապված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ:
«Կարծում եմ, որ այսօր Երևանում ևս մեկ անգամ՝ թե ՀՀ նախագահը, թե ՀՀ և ՌԴ արտգործնախարարները վերահաստատեցին, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ