ՀՀ-ում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագիրը կներկայացվի շվեյցարական ընկերություններին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում գործակցելու վերաբերյալ։
Անդրադարձ է եղել Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրին և դրանում շվեյցարական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։
Դեսպանը, ներկայացնելով Շվեյցարիայի հասարակական տրանսպորտի կառավարման փորձը, պատրաստակամություն է հայտնել Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրի մանրամասները ներկայացնել շվեյցարական համապատասխան ընկերություններին։
Հանդիպման ավարտին Լուկաս Գասսերը Վահան Մարտիրոսյանին փոխանցել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնական նամակը՝ մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ինտերնետ կառավարման համաժողովին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ