Շոկոլադի արժեքի մի մասը՝ հիմնադրամին
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը սկսել է իր համագործակցությունը հայրենական բարձր որակի շոկոլադ արտադրող Գուրմէ Դուրմէ ընկերության հետ: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի պաշտոնական կայքից:
«Այսուհետ, գնելով ընկերության «Զինվոր», «Մայրիկ», «Հայրիկ», «Եղբայր» և «Քույրիկ» մակագրությամբ շոկոլադե սալիկները, դրանց արժեքի մի մասը Դուք կնվիրաբերեք «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը բարձր է գնահատում յուրաքանչյուր համագործակցություն և ներդրում, որոնք օգնում են կյանքի կոչել հիմանդրամի առջև դրված նպատակները»,- նշված է կայքում: