«Խվորոստովսկին կտակել է՝ իր աճյունը հողին հանձնել Մոսկվայում և Կրասնոյարսկում». Կոբզոն
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Իոսիֆ Կոբզոնը տեղեկացրել է Դմիտրի Խվորոստովսկու կտակի մասին: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ մեծանուն օպերային երգիչը մահացել է նոյեմբերի 22-ի գիշերը՝ Լոնդոնում, երկարատև ու ծանր հիվանդությունից՝ ուղեղի ուռուցքից, որի դեմ հերոսաբար պայքարում էր: Երգիչը 55 տարեկան էր:
«Ինչպիսին նա եղավ կենդանության օրոք, նույնքան հերոսական էլ նրա թողած կտակն է՝ դիակիզել և աճյունի մի մասը Մոսկվայում, մյուս մասը իր ծննդավայր Կրասնոյարսկում թաղել: Սպասում ենք: Հիմա նրա կինը վերջնական որոշում կընդունի»,- ՌԻԱ-Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Կոբզոնը:
Հայտնի դիրիժոր, երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը, ով Խվորոստովսկու ընկերն էր և հաճախ էր ելույթ ունենում նրա հետ, պատմել է, որ նախօրեին նրա մոտ՝ Լոնդոն էին տեղափոխվել ծնողները: «Նա ամեն ինչ անում էր ոչ թե հարյուր, այլ հազար տոկոսով: Միշտ գերազանցում էր ինքն իրեն: Այն ամենը, ինչ նա անում էր, բացառիկ էր, կատարյալ: Ցանկացած դեր դառնում էր հենց իրենը, ինքը դերով էր ապրում»,- նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ