Տնտեսություն 14:40 22/11/2017 Հայաստան

2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները արդեն շրջանառվում են

ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվել են  շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:

500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը և շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը և բաց շագանակագույնը:

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը և «500» թիվը: Թղթադրամի ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով փայլաթիթեղ (կինեգրամա), որն ունի շարժման և ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ։

Մասանց պահարանի պատկերի ձախ կողմում ուղղահայաց տպագրված է «Մասանց պահարան Նոյյան տապանի մասունքով», իսկ դրանից ձախ՝ ուղղահայաց, կարմիր գույնով՝ թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ՆՏ» տառերից (թղթադրամի սերիան) և վեց թվերից (թղթադրամի համարը): Համարանիշի վերևում հորիզոնական տպագրված է «500» թիվը, իսկ ներքևում՝ «2017» (թողարկման տարեթիվը) և «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» գրառումները։

Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է, հետին մասում երևում է Արարատ լեռը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերևում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով (երևում է նաև դարձերեսից)։ Թղթադրամի անվանական արժեքը թվերով տպագրված է ներքևի աջ մասում՝ խորը տպագրությամբ:

Թղթադրամի աջ եզրին ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF
ARMENIA»: Արարատ լեռան մեջտեղի մասով անցնում է պատուհանաձև պաշտպանական ներգիծ, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, «լողացող» 3D վառ օղակներ և իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» և «AMD» ապամետաղականացված գրառումները։ Ներգծից աջ՝ ձիթենու ճյուղը կտցին աղավնու պատկերն է, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ և «լողացող» 3D վառ օղակ։ Թղթադրամի վերևի աջ հատվածում, մոխրագույնով տպագրված թղթադրամի համարն է՝ բաղկացած վեց թվերից:

Տկարատեսների համար թղթադրամի վերևի աջ անկյունում կա շոշափելի կարմիր
կետ:

Թղթադրամի մեջտեղի հատվածում Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին: Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրա ներքևում մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերն են և «500» թիվը: Թղթադրամի վերևի ձախ անկյունում «500» թիվն է, ներքևի ձախ անկյունում՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը։ Թղթադրամի աջ մասում ուղղահայաց «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, որից ներքև՝ «500» թիվը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}