Նավթը թանկանում է ԱՄՆ պաշարների վերաբերյալ վիճակագրական ֆոնի վրա
Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները բարձրացել են: Պատճառն այն է, որ ներդրողները հետ են բերում ԱՄՆ «սև ոսկու» պաշարների վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյաների հետևանքով ունեցած կորուստները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսպիսով, Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0,64%-ով՝ հասնելով բարելի համար 62,97 դոլարի: Թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն էլ աճել են 1,53%-ով՝ կազմելով 57,7 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Նավթի ամերիկյան ինստիտուտի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ նավթի առևտրային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է նոյեմբերի 17-ին, կրճատվել են 6,356 միլիոն բարելով՝ հասնելով մինչև 452,6 մլն բարելի: