Հասարակություն 12:23 23/11/2017 Հայաստան

Հայաստանը խորհրդանիշների փնտրտուքում

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Հայերս ստեղծագործ ազգ ենք, սիրում ենք ամեն ինչում լինել տարածաշրջանում առաջինն ու աննախադեպը։ Երբեմն էլ հավակնում ենք համաշխարհային դափնիների՝ հիմնականում ամենահին կատեգորիաներում․ հիշենք միայն ամենահին կոշիկը, ամենահին «գինեգործարանը», առաջին քրիստոնյա ազգը, ժամանակակից բազմաթիվ տարածաշրջանային կենտրոնները և այլն։

Պետական խորհրդանիշների առումով ևս միտում կա առաջնորդվելու այս սկզբունքով։ Այսպես, մեր զինանշանի վրա ավելի շատ կենդանիներ կան քան Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի զինանշաներն իրար հետ վերցրած։ Թերևս այս սկզբունքին հետևելու պատճառով է, որ ուզում ենք փոխել օրհներգը․ այն կարծես թե պակաս ռազմահայրենասիրական է, քան կարող էր լինել։ Նույն մաքսիմալիստական մոտեցման պատճառով հնարավոր չի լինում ձևավորել ազգային կոնսենսուս ազգային սիմվոլիկայի շուրջ։ Չենք կարողանում համաձայնել, ում հուշարձանը դնել Հանրապետության հրապարակում։

Մի քանի տարի առաջ Ռուսաստանում մի հարցում անցկացվեց, թե ով է ամենազդեցիկ պատմական կերպարը ռուսական պատմության մեջ։ Ժողովրդական քվեարկությամբ առաջին տեղը զբաղեցրեց Ալեքսանդր Նևսկին, երկրորդը՝ Պյոտր Ստոլիպինը, իսկ երրորդը, ինչքան էլ զարմանալի թվա՝ Իոսիֆ Ստալինը։ BBC-ի կողմից կազմակերպված «Հարյուր մեծագույն բրիտանացիները» հարցման հաղթող էր ճանաչվել Ուինսթոն Չերչիլը։ Ինչքանով էլ նման հարցումները լի են հակասություններով ու տարամետ մեկնաբանություններով, երբեմն դրանք կարող են նպաստել ազգային կոնսենսուսի ձևավորմանը ազգային ինքնության և խորհրդանիշներին առնչվող հարցերում, հատկապես նորանկախ պետությունների համար։

Մենք ունենք հազարամյակների պատմություն՝ լի իրադարձություններով ու հերոսներով, բայց չունենք մեծամասնության կողմից քիչ թե շատ ընդունելի ազգային մեծերի ցուցակ։ Հատկանշական է, որ նմանատիպ ցուցակներում սակավ է պետական գործիչների թիվը։

Այսպես, նախօրեին Կենտրոնական բանկը հաստատել է 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները, որոնց համաձայն, 1000 դրամ անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 2000 դրամանոցի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000 դրամանոցի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամանոցի վրա՝ Կոմիտասը, 20 000 դրամանոցի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000 դրամանոցի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Բնականաբար, շատերի մոտ հարցեր են առաջացել այս ընտրության հետ կապված։ Բա որտեղ մնացին Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը․․․ Նորից բացակայում են պետական/քաղաքական գործիչները։ Քննադատության թիրախում հայտնվեց հատկապես թղթադրամների դիզայնը՝ այն համարելով պարզունակ, գեղագիտական առումով գործող թղթադրամներին զիջող, ինչպես նաև չափից ավելի սիմվոլիկա ընդգրկող:

Գտնվեցին մարդիկ, ովքեր ներկայացրեցին թղթադրամների «իրենց տարբերակները»: ԿԲ կողմից թղթադրամների էսքիզների ներկայացումից հետո սոցիալական ցանցերում հայտնվեցին ԿԲ կողմից թղթադրամների դիզայնի մերժված տարբերակները, որոնք հանրությունը ևս սկսեց քննարկել՝ արժանացնելով հավանության կամ քննադատության: Այս իրավիճակից, միգուցե, հնարավոր կլիներ խուսափել, եթե ողջ գործընթացն անցկացվեր բաց ու թափանցիկ, երբ մարդիկ, կամ գոնե ոլորտի մասնագետները,  կկարողանային իրենցդիտարկումներն անել ժամանակին, այլ ոչ պոստ ֆակտում:

Մի բան հստակ է, պետական խորհրդանիշների փնտրտուքի պատմությունը դեռ չի ավարտվել, և այս թեման դեռևս երկար կմնա հանրային քննարկումներում։

Հստակ է նաև, որ պետական խորհրդանիշները չեն կարող վայելել ժողովրդի սերը և կրել նախանշած զգայական բեռը, եթե դրանք ստեղծվեն պետական պաշտոնյայի կամ լավագույն դեպքում բրենդինգի հարցերով մասնագետի գրասենյակում։ Հաճախ կարող ենք հանդիպել դեպքերի, երբ պետական կամ ազգային սիմվոլները առաջացել են պատմական պատահականությունների արդյունքում։ Կարևոր չէ այնքան, թե տվյալ խորհրդանիշը հերալդիկայի կամ սեմիոտիկայի տեսակետից ինչ ուղերձներ է պարունակում։ Առավել էական է, թե հանրությունը ինչպես է ընկալում այն և ինչ զգացումներ ապրում այն տեսնելիս կամ լսելիս։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am
08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}