Թբիլիսիում հատուկ գործողության հետևանքով ութ բնակարան է ավերվել
Թբիլիսիում անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության հետևանքով ութ բնակարան լիովին վերականգնման կարիք ունի: Տեղական ինքնակառավարման մարմինները, ըստ «Գրուզիա օնլայն»-ի, հայտարարել են, որ տուժած բնակիչներին աջակցելու են՝ տրամադրելով օթևան ու նյութական աջակցություն:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձագետները, աշխատանքների ավարտից հետո՝ հաջորդ օրերին առավելագույնս արագ աջակցություն կտրամադրվի բնակիչներին: Աղբյուրը նշում է, որ շենքի հարևանությամբ շարունակում են հերթապահություն իրականացնել հատուկ նշանակության ուժերը, հրշեջ-փրկարարները: Փողոցում ուժեղացված հսկողություն է իրականացվում, այնտեղ կարող են մուտք գործել միայն իրավապահները:
Տուժած շենքի բնակիչները շարունակում են մնալ տարհանված, մյուս շենքերի ապրողները վերադառնում են: Հատուկ գործողությունը տևել է ավելի քան քսան ժամ: Հանցագործ խմբի անդմաներից երեքը չեզոքացվել են, մեկը՝ ձերբակալվել: Գործողության ընթացքում զոհվել է մեկ հատուկջոկատային, ևս չորսը վիրավոր են: Վրաստանի վարչապետը, ամփոփելով հատուկ գործողության արդյունքները, նշել է, որ վտանգը չեզոքացված է, և քաղաքն անվտանգ է:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում սպանված ահաբեկիչներից մեկը Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից է
- Վրաստանում հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել է Ահմեդ Չաթաևը
- Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ժամանակ վիրավորված հատուկջոկատայինը մահացել է
- Թբիլիսիում 15 ժամից ավելի շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները