Մեծ Բրիտանիան լքել է աշխարհի խոշոր տնտեսությունների թոփ հնգյակը
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն նվազել է՝ հասնելով 2,565 տրիլիոն դոլարի: Ինչպես հաղորդում է Kommersant-ը, այս ցուցանիշի պատճառով երկիրը չի հայտնվել աշխարհի հինգ ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկրների շարքում:
Միջազգային արժութային հիմնադրամի վարկանիշային ցուցակում 2013 թ.-ից հետո առաջին անգամ Մեծ Բրիտանիայից առաջ է անցել Ֆրանսիան: Նրա ՀՆԱ-ն 2017 թ. կազմել է 2,575 տրիլիոն դոլար է կազմել: Վարկանիշային ցուցակի հնգյակում են նաև ԱՄՆ-ն (19,4 տրիլիոն դոլար), Չինաստանը (11,9 տրիլիոն դոլար), Ճապոնիան (4,9 տրիլիոն դոլար) և Գերմանիան (3,7 տրիլիոն դոլար):
Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի դանդաղումը կապված է Եվրոպական միությունից նրա դուրս գալու հետ. ֆունտը կտրուկ թուլացել է, սպառողական ծախսերը նվազել են, իսկ գները աճել: Համաձայն կանխատեսումների՝ 2018-ին Ֆրանսիայի տնտեսական դիրքերը կամրապնդվեն, իսկ 2019 –ին իր ՀՆԱ-ով Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից առաջ կանցնի Հնդկաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին