ՌԴ-ում նախարարության աշխատակիցները տարհանվել են
Ռուսաստանի Աշխատանքի նախարարության աշխատակիցները տարհանվել են: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, պատճառը եղել է էլեկտրոնային փոստով ստացված ահազանգը:
Նախարարությունից հայտնել են, որ ահազանգը եղել է պայթյունի վտանգի մասին:
Աշխատակիցների տարհանումից հետո դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանի մի շարք քաղաքներում հաճախ են պայթյունի մասին կեղծ ահազանգեր լինում: Տարհանվել են բազմաթիվ առևտրի կենտրոններ, դպրոցներ ու այլ հաստատություններ:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինի ավտոշարասյան ճանապարհին ռումբի տեղակայման մասին ահազանգերը կեղծ են եղել. Պեսկով
- Ռուսաստանում ռումբի մասին հերթական ահազանգն են ստացել