Քաղաքական 19:36 24/11/2017 Հայաստան

ԵՄ հետ նոր պայմանագիրը` նպատակասլաց արտաքին քաղաքականության արդյունք

2013-ի օգոստոս-սեպտեմբերյան իրադարձություններից չորս տարի անց Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս 360 էջանոց բարդ փաստաթուղթը, որը շաբաթներ առաջ պաշտոնապես հրապարակվեց հայերեն և անգլերեն լեզուներով, ստորագրող 29 երկրների (ԵՄ-28 պլյուս Հայաստան) ազգային ընթացակարգերով վավերացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո կարգավորելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունների բոլոր ոլորտները` քաղաքական համագործակցություն, առևտրային կապեր, և ամենակարևորը` Հայաստանի բարեփոխումների օրակարգ։

Մինչ այս հնչած փորձագիտական կարծիքները ցույց տվեցին, որ թեև մեկնաբանություններ կարելի է անել ծավալուն փաստաթղթի վերնագրին և ներածական մասին հպանցիկ ծանոթանալով միայն, այս համաձայնագրի իրական ազդեցությունը հանրային և պետական կառավարման ոլորտների վրա Հայաստանը զգալու է գալիք տարիներին։ Մի կողմ դնելով պայմանագրի` ԵՄ համար ընդհանուր կետերը, ինչպես օրինակ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ համատեղ պայքար, թեթև զինատեսակների անօրինական շրջանառության կանխում և այլն, փաստենք, որ համաձայնագիրը ինստիտուցիոնալիզացնում է ԵՄ-ՀՀ օրակարգը` ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական և շուկայական, մարդու իրավունքների երկխոսության և բոլոր հնարավոր այլ ոլորտներում։

Ռեալ քաղաքականության առումով, համաձայնագիրը արդեն երկար տարիներ Հայաստանի որդեգրած «և, և»-ի հաղթանակն է և ստորագրվում է աշխարհաքաղաքական տեսանկյունից չափազանց հետաքրքիր պահի։ Ավարտվում է Սիրիայի արյունալի պատերազմը և Ռուսաստանը ճանաչվում է հաղթող, Ուկրաինայի ճգնաժամերը բարդացել են (համակարգային կոռուպցիա, Լուգանսկի և Դոնեցկի զինված խմբավորումների միջև բախումների իրական վտանգ), Կիևը համարյա սնանկ է և Եվրոպան առանց Ռուսաստանի այս ճգնաժամը չի կարողանալու հաղթահարել, ղարաբաղյան կարգավորման հարցը նույնպես պետք է սառեցնել հերթական անգամ` Ադրբեջանի բռնակալի դիրքորոշման պատճառով (մինչև Բաքվի իշխանափոխությունը) և այլն։ Մյուս կողմից` Եվրոպայում Ռուսաստանի կողմից աջակցություն ունեցող քաղաքական ֆիգուրները պարտվում են և եվրոպական առաջատար երկրները վերագտնում է իրենց ինքնավստահությունը և ԱՄՆ նմանությամբ Հին աշխարհը անցնում է տրանզակցիոն արտաքին քաղաքականության` «դու` ինձ, ես` քեզ» բանաձևով։ Որոշ չափով սա «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերաիմաստավորումն է, որի ջատագովն է եղել Հայաստանը հենց առաջին օրից։

Ավելին, ինչը ոչ պակաս կարևոր է և արդեն իսկ ֆիքսվել է նոյեմբերի 23-ի ԵԺԿ համատեղ հայտարարության մեջ, Եվրոպայում ցնդում են պատրանքները ասոցացման համաձայնագիր կնքած երկրների վերաբերյալ։ Ուկրաինան մխրճվել է կոռուպցիայի մեջ, Մոլդովայում և Վրաստանում ոչ ֆորմալ կառավարման մեխանիզմները փաստացի չեղարկել են ընտրական համակարգը, Ադրբեջանը և Բելառուսը դարձել են ավելի ավտորիտար։ Փաստացի միայն Հայաստանն է անցկացրել նորմալ սահմանադրական հանրաքվե, պառլամենտական մրցակցային ընտրություններ (ԺՀՄԻԳ-ի գնահատականով), 2015-ին միացել է ԵԱՏՄ-ին և ցանկություն և պատրաստակամություն ունի նաև ԵՄ հետ հարաբերություններում ստանալ «ավելին` ավելիի դիմաց»։ Ռիգայի գագաթաժողովից ի վեր, երբ ՀՀ նախագահը կոչ էր արել «առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը» և չընկնել հուզականության գիրկը, Եվրոպան վերջապես ի վիճակի է, չզիջելով մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում, առաջ շարժվել իրական քաղաքական երկխոսության ճանապարհով։

Ինչ վերաբերում է Հայաստանին, այժմ ստորագրելով ավելի հարուստ բովանդակությամբ համաձայնագիր, քան 2013-ի տարբերակի քաղաքական մասն էր, Երևանը մեծ խաղում դուրս է գալիս հաղթողի դերում։

Դատելով 2017թ մարտից ի վեր հնչող պաշտոնական հայտարարություններից, երբ նախաստորագրվեց Հայաստանի հետ համաձայնագիրը, Եվրոպայում հասկացան, որ 2013-ի սեպտեմբերին, Հին աշխարհի «կամ, կամ» անտագոնիստական քաղաքականությանը տուրք չտալով, բայցև չդավաճանելով եվրոպական արժեհամակարգը, մեջբերելով Սարգսյանին, «Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա»:

Անկախ փորձագիտական մակարդակի սպեկուլյացիաներից` ներառյալ Ռուսաստանի ազգայնական-պոպուլիստական շրջանակների կողմից, շնորհիվ նպատակասլաց ջանքերի Հայաստանը կարողացավ իր որդեգրած մարտավարությամբ հասնել այսօրվա սահմանագծին, որը նոր ու ավելի աշխատատար ճանապարհի մեկնարկ է։

Էդգար Խաչատրյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}