Կրթություն, գիտություն 14:15 28/11/2017 Հայաստան

Սիրուն բառեր, որոնք չեն ասում՝ ինչպես պետք է զարգացնել երեխայի ինքնուրույն մտածողությունը. քննարկում

Որակ, մատչելիություն ու արդյունավետություն, սրանք այն առաջնահերթություններն են, որոնք տրվել են «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում։ Այսօր  այս մասին նախագծի վերաբերյալ ՀԿ-ների, հիմնադրամների ներկայացուցիչների ու փորձագետների հետ կազմակերպած հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Նրա խոսքով՝ ծրագրում հիմնականում նախանշվում են այն անելիքները, որոնք պետությունն իր առջև դրել է իրականացնել կրթության ոլորտում։

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ինչպես է հնարավոր քիչ ֆինանսավորմամբ լավ կրթություն ունենալ։ Հիշեցնենք, որ 2018 թվականի բյուջեի նախագծով Կրթության և գիտության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 127 մլրդ դրամ, որը 0,6 մլրդ-ով պակաս է 2017-ին հատկացված ցուցանիշից։

«Անշուշտ, որքան գումարը շատ այնքան լավ։ Կրթությունն այն ոլորտն է, որտեղ վերին սահմանափակում ֆինանսների դնելն անհնար է։ Որքան գումար լինի, այդքան էլ կրթությունը կարող է իրագործել»,- պատասխանեց Դավիթ Սահակյանը։

Մեկ այլ դիտարկմանը, թե  արդյոք երկար ժամկետ չի վերցված ծրագրի համար՝ մինչև 2030 թվական, նա պատասխանեց. «Պայմանավորված է նրանով, որ  կան մի քանի գործընթացներ, որոնց փորձում ենք համահունչ գնալ, դա և կայուն զարգացման նպատակների չափանիշներն են, և կրթության  զարգացման միջազգային չափանիշները։ Բացի դրանից, երբ խոսում ենք կրթության մասին, անհնար է խոսել կարճ գործողություններով,  ընդհանրապես կրթությունը պլանավորում են առնվազն տասը տարով»։

Ժամկետի վերաբերյալ այլ տեսակետ ունի կրության փորձագետ Սերոբ Խաչատրյանը. «13 տարին մի քիչ երկար է վերցված։ Հասկանալի է, փորձել են ծրագիրը համադրել կայուն զարգացման նպատակների, ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության ծրագրի հետ, բայց ժամկետը շատ է։ Լավ կլիներ հինգ տարվա ծրագիր ունենալ, քանի որ հիմա այնքան արագ են փոփոխությունները,  որ կարծում եմ հինգ-վեց տարի հետո, ով որ լինի մեր կրթության նախարարը հաստատ փորձելու է փոխել, քանի որ իրավիճակն էապես փոխվելու է աշխարհում։  Բայց եթե երկարաժամկետ ծրագիր են վերցրել, ուրեմն այն պետք է շատ հավակնոտ լինի, քանի որ չես կարող այդքան տարվա համար գրել հասարակ, սովորական բաներ»։

Նրա խոսքով՝ ծրագիրը մի փոքր ավելի շատ բանաձևային է, գրված են լավ բաներ, բայց տրամաբանական խնդիր կա։

«Օրինակ՝ կուզեի, որ գրվեր, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, ինչ խնդիրներ ունենք, ինչ ենք ուզում ունենալ, և ինչ պետք է անենք, այդ ճանապարհն անցնելու համար։ Ծրագրում  չեմ տեսնում իրավիճակի նկարագրություն, այսինքն այս պահին որոնք  են կրթության խնդիրները, միանգամից սկսվում է ինչ ենք  ակնկալում, նպատակները, սկզբունքները։ Կուզեի՝ գործողությունների մասն ավելի սպեցիֆիկ լիներ, խուսափեինք բանաձևային մոտեցումներից,  քանի որ լուծում ենք Հայաստանի կրթության խնդիրները, ոչ թե ընդհանուր, մեր խնդիրները սպեցիֆիկ են, իսկ այս ծրագրում գործողությունները պետք է բխեն Հայաստանում տիրող իրավիճակից։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանի ուսուցիչները, դասախոսները, ես էլ որպես դասախոս, հոգնած ենք բարեփոխումներից, եթե այս ծրագրում գրում ենք, որ պետք է վերապատրաստենք ուսուցիչներին,  ապա հոգնած մարդուն որ վերապատրաստենք, ավելի կհոգնի։ Մեզ պետք են այլ տեսակի մոտեցումներ, կրեատիվ, ոչ ստանդարտ»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Փորձագետը նաև շեշտեց, որ այս ծրագրում պետք է  ոչ միայն գրվի թե ինչ ենք անելու, այլև ինչ չի կարելի անել. «Եթե ինչ-որ արատավոր երևույթներ շարունակվեն, արածի արդյունքն արդեն կկորչի։ Այսօր Հայաստանի դպրոցներում և բուհերում հաճախումների խնդիր կա, հատկապես ավագ դպրոցում ու մագիստրատուրայում սկսել են շատ վատ հաճախել դասերին, և այս համատեքստում որակի խնդիր լուծելն արդեն բավական դժվարանում է։ Ներդրումներ չկա կրթության ոլորտում, ինչպե՞ս են այդ որակն ապահովելու»։

Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ քննարկման ժամանակ անդրադարձավ կրթության ֆինանսավորման հարցին, շեշտելով՝ ծրագրում ասված չէ, որ կրթության մասին օրենքով պահանջվում է կրթության ֆինանսավորումը տվյալ տարում նախորդ տարվանից չպակասեցնել։

«Կրթության զարգացման ծրագրի մեջ պետք է երևա, թե ինչպես ենք դպրոցի ինքնավարությունը և ինքնակառավարումը կազմակերպում, բարձրացնում։ Այնպես գրեք, որ ես վերցնեմ ու ասեմ՝ «մարզպետ խելոք մնա, քիթդ մի խոթիր դպրոցի գործերի մեջ»։ Քննադատական մտածողություն ոչ մի տեղ չկա այս ծրագրում»,- ասաց Բախշյանը։

«Օրրան» բարեգործական ՀԿ տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ծրագրի վրա «ահռելի» աշխատանք է տարվել, բայց որոշ կարևոր հարցեր բացակայում են. «Տեղեր կան, որ ուղղակի սիրուն բառեր են օգտագործվում, բայց չի երևում ինչպես պետք է զարգացնել դպրոցում երեխայի ինքնուրույն մտածողությունը, վերլուծական միտքը»։

Հետաքրքիր է երևի նման քննարկումներ կազմակերպելը: Այնինչ դպրոցների իրական վիճակը սա է.



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}