Քաղաքական 09:54 28/11/2017 Հայաստան

ՌԴ-ԵՄ հայաստանյան խաղատախտակում գրանցվեց ոչ-ոքի, բայց հաղթեց Հայաստանը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ նոր՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 7 տարվա բանակցությունների արդյունքում մշակված այս փաստաթուղթը բավականին սպասված էր, և դրա  ստորագրումը լայն հանրային քննարկումների տեղիք տվեց Հայաստանում և դրա սահմաններից դուրս, հատկապես՝ Ադրբեջանում և Ռուսաստանում։

Հայաստանում նոր համաձայնագրի ստորագրման մասին խոսում են հիմնավոր ուրախությամբ, Ադրբեջանում՝ նախանձով և չարակամտությամբ, իսկ Ռուսաստանում՝ անթաքույց գրգռվածությամբ, որը երբեմն դառնում է մաղձոտ չարախոսություն։ Եվրոպական կողմից արձագանքները առանձնահատուկ զգացմունքային չէին, գնահատականները բարձր էին, սակայն ավելի զուսպ և պրագմատիկ։

Հայաստանի համար նոր համաձայնագրի կարևորության մասին այս օրերին շատ է խոսվել։ Այն ընկալվում է որպես դիվանագիտական մեծ հաջողություն, որը  նպաստելու է արտաքին քաղաքականության բազմավեկտորության ապահովմանն ու հավասարակշռության վերականագնմանը, ներպետական բարեփոխումներին ու արդիականացմանը, տնտեսական աճին ու ոլորտային համագործակցության խթանմանը ԵՄ հետ և այլն։ Սակայն ամենաշատ շրջանառվող թեզերից մեկն այն էր, որ Հայաստանը դժվարությամբ, բայց կարողացավ կյանքի կոչել «և, և» քաղաքականությունը։

Այսինքն, Հայաստանն առաջինն էր, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, նման համընդգրկուն և ընդլայնված գործընկերություն է հաստատում մեկ այլ միության հետ։ Ինչու՞ սա հնարավոր եղավ 2017թ․-ին,այլ ոչ թե 2013թ․-ին։

Արևելյան գործընկերությունը, կոչված լինելով բարեփոխումների, համագործակցության ու առևտրի միջոցով խթանելու նրա մեջ ընդգրկված երկրների եվրոպականացումը և զարգացումը, ըստ էության նաև աշխարհաքաղաքական ծրագիր է և մի շարք երկրներ այն օգտագործում են իրենց ռեալպոլիտիկ շահերն առաջ մղելու համար։ Ռուսաստանն ի սկզբանե այս նախաձեռնությունն ընդունել է որպես մարտահրավեր՝ իր մերձավոր արտասահմանի երկրներում ազդեցության համար մղվող մրցակցության համատեքստում։ Արևելյան գործընկերության նախաձեռնողներ Լեհաստանը և Շվեդիան, դրա ամենամեծ ջատագով երկրներից մերձբալթյան պետությունները, Չեխիան, Ռումինիան ևս այս կամ այն չափով Արևելյան գործընկերությունը դիտարկել և կիրառել են որպես աշխարհաքաղաքական գործիք Ռուսաստանի և իրենց միջև ընկած բարիեր երկրներին՝ հատկապես Ուկրաինային, ազդեցության իրենց ոլորտում պահելու համար։

Ի՞նչ փոխվեց վերջին չորս տարիներին, որը աշխարհաքաղաքական նման մրցակցության պայմաններում հնարավոր դարձրեց կյանքի կոչել Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը։

Նախ նշենք, որ 2014թ. ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստան-ԵՄ և Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները մշտական վատթարացել են և ներկայումս աննախադեպ ցածր ու լարված մակարդակի վրա են։ Այդուհանդերձ Հայաստանում այդ հարաբերությունները չվերաճեցին առճակատման ու հանրային բախումների։ Առաջին հերթին դա պայմանավորված է Հայաստանի հռչակած շահերի համադրման քաղաքականությամբ, գործընկերների հետ բաց ու թափանցիկ լինելու փաստով, ինչպես նաև սահմանափակ եվրոպական ձգտումներով։ Վերջին հանգամանքը նշանակում է, որ այսօր Հայաստանը չի ձգտում ԵՄ անդամակցության, ինչն ընդունելի է և՛ ԵՄ-ի, և՛ ՌԴ-ի համար։

Եվրոպական միությանը պետք էր Բրյուսելի գագաթնաժողովին իրական առաջընթաց գրանցել՝ ցույց տալու համար, որ Արևելյան գործընկերությունը դեռ կենսունակ ծրագիր է։ Բացի այդ Ուկրաինայի ճգնաժամից հետո պարզ դարձավ, որ հնարավոր չէ անտեսել ռուսական շահն այս տարածաշրջանում, ուստի վերանայվեց «կամ, կամ» իմպերատիվ մոտեցումը։ ԵՄ արտաքին քաղաքական հաստատակամության վրա ազդել են նաև ներքին զարգացումները, ինչպես օրինակ՝ Բրեքսիտը, աջակողմյան պոպուլիզմի աճը, որոնք նվազեցնում են Միության արտաքին գրավչությունը և թուլացնում են բանակցային դիրքերը։

ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի եվրոպական քաղաքականությունն այլևս լուրջ ռիսկեր չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Եվ ինչքան էլ տհաճ լինի ռուսական որոշ շրջանակների համար Հայաստանի եվրոպական այս ռեվերանսները, ընդհանուր առմամբ դաշնակից երկրի կարողություններն ամրապնդող համաձայնագրի կնքումը պետք է, որ լուրջ խոչընդոտների չհանդիպեր։

Թե Եվրոպայում, թե Ռուսաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր այս համաձայնագրի կնքումը գլոբալ խաղի տեսակետից կհամարեն դիրքային կորուստ: Դրանով իսկ հանդերձ, կարող ենք փաստել, որ Ռուսաստան-ԵՄ մրցակցության հայաստանյան խաղատախտակում այս փուլում գրանցվեց ոչ-ոքի։ Իսկ եթե ավելի դրական անկյունից ներկայացնենք, ապա աշխարհաքաղաքական այս պարտիան «win-win» ելք ունեցավ ԵՄ և ՌԴ համար, իսկ Հայաստանը կրկնակի հաղթող դուրս եկավ։

Նյութական շոշափելի և ոչ շոշափելի, անմիջական և հեռանկարային օգուտներից բացի, այս համաձայնագրի կնքումը բավականին մեծ դրական լիցք հաղորդեց հայաստանյան հանրությանը՝ բացելով նոր հեռանկարներ ու բերելով նոր ակնկալիքներ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:26
Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու
«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի  նման նարատվիները չեն կարող իրագործվել»,-Pars.today-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:54
Իշխան Սաղաթելյան. Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի
«2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Զաքարյան. Հանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 ​​մարդ, որոնց թվում՝ 1,320,000...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մանիլայի կենդանաբանական այգում անկել է աշխարհի ամենատխուր փիղը
Ֆիլիպինների կենդանաբանական այգում սատկել է Մալին, որին կենդանասերներն համարում էին աշխարհի «ամենատխուր» փիղը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ավստրալիայում ոստիկանները փնտրում են 10 հազար պոնչիկ գողացած կնոջը
Ավստրալիայում ոստիկանությունը փնտրում է տասը հազար Krispy Kreme բլիթով բեռնված ֆուրգոնը գողացած կնոջը։ Գրում է RBC գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ինչպե՞ս են Պաբլո Էսկոբարի գետաձիերը սպառնում Կոլումբիային
Կոլումբիային այժմ սպառնում է պատմության ամենահայտնի հանցագործներից մեկի՝ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կենդանի ժառանգություններից մեկը՝ գետաձիերը:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Աքորիում համագյուղացու սպանության գործն ուղարկվել է դատախազին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է  Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50–ամյա բնակչի սպանության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտել են
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեկտեմբերի 1-ի ժամը 14.14-ին հաղորդում տված 64-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 12.40-ից ժամը 13.05-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի
Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ստիպված կլինի սովորել բասկերի լեզուն (էուսկարա)»:...
Աղբյուր` Panorama.am
18:36
ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության մասնակիցների մեջ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չի ընդգրկել Ռուսաստանի հավաքականին Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության...
Աղբյուր` Panorama.am
18:10
Նվեր Գաբրիելյան. Զոհվել է «Փուլուր խութ» բարձունքում հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելիս
Նվեր Հրաչյայի Գաբրիելյան (1988-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող: Ֆեյսբուքյան իր էջում արցախցի Նվեր Գաբրիելյանի մասին որոծ մանրամասներ է...
Աղբյուր` Panorama.am
18:03
Պարկեր, կապտուկներ և այտուցներ. Հոգնած աչքերի դեմ պայքարելու լավագույն միջոցները
Աչքերի շուրջ մաշկն արագ արձագանքում է վատ սովորություններին և շրջակա միջավայրի փոփոխություններին: Առաջին հերթին հայտնվում են տարիքային...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ուկրաինան հայտնել է Լեհաստանի պատճառով արտահանման աղետալի անկման մասին
Լեհական փոխադրողների կողմից սահմանի շրջափակման պատճառով ուկրաինական արտահանումը կրճատվել է 40 տոկոսով, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին «Զանգ»-ի անդամներին
Մաշտոցի պուրակից ոստիկաններն ուժոց բերման ենթարկեցին «Զանգ» նախաձեռնության տասնյակ անդամների։ Ոստիկանության ներկայացուցիչներն...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր». Իրազեկման երթ
«Զանգ» նախաձեռնության անդամները փոքրիկ վրանով, «Ահազանգ» գրությամբ  պաստառով այսօր էլ շրջեցին Երևանի փողոցներով՝...
Աղբյուր` Panorama.am
16:57
Երգ-էմոցիա. Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Հեռանում եմ» երգի տեսահոլովակը։ «Երգ-Էմոցիա, որը ծնվեց մեկ շաբաթ առաջ ու...
Աղբյուր` Panorama.am
16:49
Այրում գյուղի մոտակայքում հեղուկ գազով բեռնված մեքենան ընկել է ձորը
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 2-ին, ժամը 12։21-ին ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Գրիգորի Խաչատուրովը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Այսօր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մարգահովիտ գյուղը շարունակ ենթարկվում է տեռորի. Դուլգարյան
Դեռ հանրային լսումը չի կայացել, սակայն  արդեն Լոռու մարզի Մարգահովիտի բնակիչների շարջանում մտահոգություն կա, որ քննարկում նախաձեռնող...
Աղբյուր` Panorama.am
16:09
Սուր շնչառական վարակներով, թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվածների թիվն աճել է
Նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
Աղբյուր` Panorama.am
15:49
Սուրեն Սուրենյանց. Հայաստանում ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
«Աշխարհի ցանկացած նորմալ երկրում ընտրություններից վախենում է իշխանությունը, և հակառակը՝ ընտրության պահանջ միշտ դնում են ընդդիմադիրները։...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ռուսաստանցի ռելոկանտները բողոքել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է  էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող  Վահան Քերոբյանի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Գարեգին Բ. Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր հիշատակել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Մայր...
Աղբյուր` Panorama.am
14:35
Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Խուդյակովի փողոցի տներից մեկի տանիքն այրվելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն նոյեմբերի 25-ի ժամը 23.45-ին հաղորդում էր ստացվել: ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
14:24
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին
Գազայի հատվածի 48-օրյա ռմբակոծության ընթացքում ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է զոհվել։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
14:11
«Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
«Համայնքապետին անվստահությաւն հայտնելը ենթադրում է  ավագանու կողմից համայնքի նոր ղեկավարի ընտրություն, այսինքն չեն լինի արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ուգանդացի 70-ամյա կինը երկվորյակներ լույս աշխարհ բերելուց հետո դարձել է «Աֆրիկայի ամենատարեց մայրը»
Ուգանդացի 70-ամյա կինն արտամկանային բեղմնավորմամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Բժիշկները հայտնում են, որ նորածին տղան ու աղջիկը առողջ են։...
Աղբյուր` Panorama.am
13:49
«Դիլիջան ազգային պարկ»-ում ծառեր են այրվել
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ին նպատակով դեպքի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
«Իշխանությւոնը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավորում»,-լրագրողների հետ հանդիպմանն ահազանգեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրենյանց. Հայաստանում ընդդիմությունը «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
16:19 02/12/2023

Սուրենյանց. Հայաստանում ընդդիմությունը «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}