Քաղաքական 11:00 29/11/2017 Հայաստան

Էրդողանը շարունակում է թշնամացնել բոլորին, այդ թվում՝ օտար ականավոր մտավորականներին. Սասունյան

Թուրքիայի նախագահ Էրդողանը «օրհնություն» է բոլոր նրանց համար, որոնք դեմ են թուրքական բռնատիրությանը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին: Օր չկա, որ Թուրքիայի կառավարությունը դաժանորեն չվարվի մտավորականների, իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, լրագրողների և քաղաքական հակառակորդների հետ: Էրդողանն ավելի շատ վնաս է հասցրել Թուրքիայի վարկանիշին, քան որևէ մեկը՝ օսմանյան թուրքերի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության իրականացումից հետո:

Ազատ խոսքի և ակադեմիական ազատության դեմ թուրքական անհանդուրժողականության վերջին դրսևորումը եղավ, երբ Միչիգանի համալսարանի հայ-թուրքական ուսումնասիրության կենտրոնը (WATS) որոշեց համաժողով անցկացնել Բեռլինի Եվրոպական ակադեմիայում, 2017 թ. սեպտեմբերի 15-18-ը: Համաժողովը կազմակերպվել էր Միչիգանի համալսարանի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Դորնսիֆի հայկական հետազոտությունների ինստիտուտի և Պոտսդամի «Լեպսիուսհաուզ» թանգարանի կողմից՝ Գերմանիայի Բրանդենբուրգ նահանգի Գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար դոկտ. Մարտինա Մյունխի հովանու ներքո:

Այս կարևոր համաժողովին մասնակցելու համար հրավիրված էին տարբեր ազգերի ճանաչված մտավորականներ, ներառյալ թուրք մտավորականները: Սակայն, Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդը խոչընդոտել էր Թուրքիայի ականավոր պրոֆեսորների ուղևորությանը՝ մասնակցելու «Անցյալը ներկա է. Հայոց ցեղասպանության եվրոպական մոտեցումները» խորագիրը կրող համաժողովին:

Սեպտեմբերին Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MESA) նախագահ պրոֆ. Բեթ Բարոնը, աշխարհի 3000 անդամների անունից խիստ քննադատական նամակ հղեց նախագահ Էրդողանին և վարչապետ Յըլդըրըմի՝ համաժողովի դեմ Թուրքիայի ջանքերը որակելով որպես «վիրավորանք ակադեմիական ազատությանը Թուրքիայում և մի նոր սպառնալիք ճնշելու այն թեմաներով ուսումնասիրությունները, որոնց վրա ձեր կառավարության կողմից արգելք է դրված… Բեռլինում անցկացվող WATS համաժողովի շուրջ  տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են ձեր կառավարության անկարողության մասին՝ հարգելու մարդու իրավունքների հիմնական ազատությունները, թուրքական օրենքների համաձայն՝ չնայած Թուրքիայի ստանձնած միջազգային հստակ պարտավորություններին»:

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը հայտարարեց, որ համաժողովը «ծառայելու է իմպերիալիզմի և Քրդստանի շահերին» և թուրք մասնակիցներին անվանեց «դավաճաններ»:  Թուրքիայում աջակողմյան թևի այլ ազգայնամոլները և իշխանամետ լրատվամիջոցները ևս դատապարտեցին համաժողովը:

MESA- ի նախագահն իր քննադատական նամակի պատճեններն ուղարկեց՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահին, Թուրքիայի արդարադատության նախարարին, Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին, Մարդու իրավունքների եվրոպական խորհրդարանի ենթակոմիտեի նախագահին և փոխնախագահին, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի խոսքի, կարծիքի  ազատ արտահայտման իրավունքի խթանման և պաշտպանության  հատուկ զեկուցողին, ՄԱԿ-ի կրթության իրավունքի հատուկ զեկուցողին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և Թուրքիայում ԱՄՆ դեսպանին:

Զարմանալի չէ, որ շաբաթներ անց, ոչ Էրդողանը, ոչ Թուրքիայի վարչապետը չարձագանքեցին MESA-ի նամակին...

Բացի այդ, WATS-ի կազմակերպչական կոմիտեն 2017 թվականի սեպտեմբերի 18-ին հայտարարություն տարածեց՝ Անկարայի կողմից Բեռլինի համաժողովին թուրք մտավորականների մասնակցության արգելումը որակելով որպես «հարձակում ազատ խոսքի և ակադեմիական ազատութան վրա, ավելին, ընդլայնելով նման մտավոր ճնշումը Թուրքիայի սահմաններից դուրս: Մենք կիսում ենք Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MESA) մտահոգությունը, որ նման գործողությունները լուրջ և խայտառակ կերպով վնասում են ուսման և գիտելիքների ազատ փոխանակմանը»:

WATS-ը նշել է, որ համաժողովը «հարձակման է ենթարկվել Թուրքիայի և Գերմանիայի թուրքական ծայրահեղ ազգայնական քաղաքական շրջանակների կողմից: Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության երկարատեւ ժխտողները հայտարարել են, որ համաժողովը «ծառայելու է իմպերիալիզմի և Քրդստանի շահերին», և քրդական խնդիրը ձևակերպվել է որպես «երկրորդ Իսրայել», որը ակնհայտորեն հակասեմիտիզմ է»:

WATS-ը նաև հայտարարել է, որ «Թուրքիան տառապում է ներկայիս ահաբեկման և սպառնալիքների մթնոլորտից, ինչի մասին վկայում է վերաբերմունքը այն մտավորականների հանդեպ, որոնք ցանկացել են մասնակցել Բեռլինի WATS-ի համաժողովին…. Մենք…. կոչ ենք անում թուրքական կառավարությանը վերականգնել ակադեմիական ազատությունները, որոնք խախտվել և խախտվում են Թուրքիայում…. Նաև պահանջում ենք, որ թուրքական պետությունը հրաժարվի մտավոր փոխանակությանն ու արտահայտվելուն միջամտելուց Թուրքիայից դուրս։ Նման միջամտությունը ժողովրդավարական կարգի խախտում է Թուրքիայում և հյուրընկալող երկրներում։ Բեռլինի WATS համաժողովի շուրջ իրադարձությունները ևս մեկ օրինակ են, որ թուրքական պետությունը հրաժարվում է հարգել մարդու հիմնական իրավունքները՝ թե թուրքական օրենքի, թե Թուրքիայի ստանձնած հստակ միջազգային պարտավորությունների համաձայն»։

Վերջապես, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր և Բեռլինի համաժողովի համակազմակերպիչ Ֆաթմա Մուգե Գոչեքը (ծնունդով՝ Թուրքիայից), 2017 թ. նոյեմբերի 10-ին մի մեկնաբանություն գրեց Վաշինգտոնի Ahvalnews.com թուրքական կայքում՝ «Թուրք գիտնականների հետապնդումն Արևմուտքում պետք է դադարեցվի» վերնագրով։

Պրոֆ. Գոչեքը գրեց. «Ես մշտապես հետապնդվել եմ թուրքական պետության կողմից իմ աշխատանքի պատճառով։ Այս հալածանքն իրականացվել է առցանց  զրպարտության արշավների, անանուն սպառնալիքների ձևով, որոնց հետքերը տանում են դեպի Թուրքիա, և այն մարդկանց կողմից, որոնք նշանակվել են թուրքական պետության կողմից, և որոնք փորձել են մարտահրավեր նետել ու ստորացնել ինձ։ Ես հետապնդումների եմ ենթրակվել և Միացյալ Նահանգներում, և Եվրոպայում, չնայած որ միայն դասախոսություններ եմ կարդացել համալսարաններում։ Մի անգամ ստիպված եմ եղել դիմել Հետաքննություն դաշնայի բյուրո (FBI)՝ իմ ստացած անձնական սպառնալիքի հետաքննման համար։ Այս իրավիճակը, որն արդեն իսկ վատ և ամբողջովին հակասում է խոսքի և կարծիքի արտահայտման ազատությանը, այս տարի ավելի է վատացել»։

Այնուհետև պրոֆ. Գոչեքը հայտարարել է, որ թուրք ցուցարարները, որոնք եկել էին Բեռլինի համաժողովին, «ոչ միայն ընդհատել և տեսանկարահանել են մասնակիցներին, այլև փորձել են ներխուժել դահլիճ։ Ի վերջո, թուրքական թերթերը մեր գործունեությունը համարեցին տարօրինակ դավադրություն, որ փորձելու է վերահսկել Թուրքիան և այնտեղ ստեղծել երկրորդ Իսրայել»։

Պրոֆեսոր Գոչեքն իր քննադատական մեկնաբանությունը եզրափակել է`կոչ անելով Արևմուտքի երկրներին միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ. «Ինձ համար առավել անհանգստացնող է ոչ միայն թուրքական պետական բռնության հաստատակամությունը Թուրքիայում, այլև դրա տարածումը երկրի սահմաններից դուրս, ինչպես ինքս զգացել եմ իմ մաշկի վրա Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Ժամանակն է, որ Արևմուտքն արդյունավետ կերպով հանդես գա այս աճող ոտնձգության դեմ իր սեփական հողում։ Կարծում եմ, որ նման հետապնդումը ահաբեկչական բռնությունից տարբերվում է միայն աստիճանով, քանի որ երկուսի նպատակն էլ նույնն է՝ մարտահրավեր նետել արևմտյան նորմերին և արժեքներին, և վնասել ու ապակայունացնել դրանք։ Արևմուտքը միայն արդյունավետ դիրքորոշում որդեգրելով օտարերկրյա պետական հետապնդումների դեմ, կկարողանա պարփակել պատասխանատվության բացակայությունը բռնության համար, որ գոյություն ունի այնպիսի բռնատիրական երկրներում, ինչպիսին Թուրքիան է»։


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}