Թբիլիսում քննարկվել են ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլիին: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր:
Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում