16:02 04/12/2017

Տրանսպորտային միջոցները պետք է մատչելի դարձնել բոլոր քաղաքացիների համար. Մարգարիտ Եսայան

Հայաստանում մինչ օրս գործում է 1993 թ. ընդունված «Հաշմանդամ անձանց սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքը: Դեկտեմբերի 4-ին Երևանում հրավիրված քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարգարիտ Եսայանը նշեց, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, որ կբավարարի բոլոր շահագրգիռ կողմերին:

«Սա այն դաշտերից է, որտեղ մենք բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ ունենք, ու որևէ մեկը չի կարող ասել, որ մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն, մեր պարտավորությունը մեր քաղաքացիների հանդեպ իրականացրել ենք: Այս տարիների ընթացքում մենք չենք կարողացել բավարար արտաքին պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար, օրենքի ուժով լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որ ցավոք այսօր ՀՀ-ում ունեն հաշմանդամություն ունեցող անձինք: Սա բոլոր իշխանությունների համար մինուս գնահատական է, մենք պետք է ինքնաքննադատաբար դա խոստովանենք»,- ասաց նա:

Եսայանը շեշտեց՝ պետք է ունենալ օրենք, որ կբավարարի թե պետությանը, թե հաշմանդամություն ունեցողներին և թե բոլոր այն ՀԿ-ներին, որոնք շնորհակալ գործ են անում՝ զբաղվելով հաշմանդամություն ունեցողների խնդիրներով: Պատգամավորը կարևորեց տրանսպորտի հարցի լուծումը: Նա ընդգծեց՝ հարմարեցված մի քանի ավտոբուսներ կան միայն, բայց պետք է տրանսպորտային միջոցները մատչելի դարձնել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

Ոլորտում փոփոխություններ նախատեսող օրինագծում, ըստ Եսայանի, կարևոր մի փոփոխություն կա: Հաշմանդամությունն այստեղ որպես առողջապահական խնդիր չի դիտարկվում, այլ՝ որպես սոցիալական, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց որպես հիվանդների չեն դիտում:

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, «Դիսեյբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը նույնպես կարևորեց ոլորտում օրենսդրական փոփոխությունները, նշեց, որ նոր նախագիծն ամբողջությամբ տարբերվում է գործող օրենքից, սակայն այն, որ նախագիծը երկար ժամանակ է՝ բերվում է խորհրդարան, ապա վերադարձվում հեղինակներին, արդեն լուրջ խնդիր է, և դա վկայում է այն մասին, որ հարցն օրակարգում առաջնային չէ:

Նոր նախագծի բովանդակությունն, ըստ Բաթոյանի, հաշմանդամություն ունեցող անձին իսկապես թույլ է տալիս տեսնել որպես լիիրավ քաղաքացի՝ սկսած հաշմանդամության սահմանումից, որ էապես տարբերվում է օրենսդրությունում առկա սահմանումից: Բաթոյանը նաև կարևորեց օրենսդրությունը ոչ իրավական տերմիններով, մատչելի ձևով քաղաքացիներին ներկայացնելը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
«Զոնտիկներ» հասնելն ավելի հեշտ ու անվտանգ կդառնա
Շուտով Արցախի Հունոտի կիրճի՝ Շուշի-Քարին տակ արահետն ավելի բարեկարգ ու ավելի հասանելի վիճակում կլինի։ Հայ լեռնագնացների միությունն  ու նրա...
Աղբյուր` Panorama.am
18:25
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել»։
Աղբյուր` Panorama.am
18:20
Շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է ուսանողների վարձերից. Արայիկ Հարությունյան
«Բուհերի ռեկտորներին նշանակում են այն խորհուրդները, որոնք իշխանությունն են ձևավորում, և այդ ռեկտորները ստիպված էին որոշակի պարտավորություն...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային...
Աղբյուր` Panorama.am
18:02
ՌԴ-ից դեպի Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքները» հրաշալի այլընտրանք կլինեն. վրացագետ
«Լարսը Հայաստանի համար խնդրահարույց ուղղություն է, և այլընտրանքը միայն օգուտներ կբերի»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
17:53
Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են...
Աղբյուր` Panorama.am
17:41
Իմ մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար. ԿԳ նախարար
«Խոսքը չի վերաբերում ավարտական երեկոների համար հավաքված գումարներին, այլ այն  հսկայական գումարների, որոնք հավաքվում են և նվերների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կամզը, որը նախապատրաստվելու է...
Աղբյուր` Panorama.am
17:18
«Դա մեր ավանդույթներից է». Պեսկովը բացատրել է՝ ինչու է Պուտինը Մերկելին ծաղիկ նվիրել
Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման ու փոխադարձ անվստահության մակարդակն այնպիսին է, որ անգամ անմեղ ծաղկեփունջը, որ տղամարդը նվիրում է կնոջը՝...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գնաճին հիմնականում նպաստել են պարենային ապրանքների գների փոփոխությունները. Արթուր Ջավադյան
Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Ռուսաստանից ունեցել ենք տրանսֆերտների՝ 14.6 տոկոսով աճ։
Աղբյուր` Panorama.am
16:48
Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան
Գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը։
Աղբյուր` Panorama.am
16:39
Վարկերի սառեցման, տոկոսադրույքների իջեցման մասին չի խոսվել. ԿԲ նախագահ
«Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել»,,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական բանկի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Բիթքոինն աճել է՝ հասնելով 8,5 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքմ այսօր փոքր-ինչ աճել է՝ հասնելով 8,5 հազար դոլարի:...
Աղբյուր` Panorama.am
16:29
Վիգեն Սարգսյանը Արմեն Գրիգորյանի հարցազրույցը լսելուց հետո հիասթափվել է
«Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավելևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»:
Աղբյուր` Panorama.am
16:26
2017թ. քննված կոռուպցիոն բնույթի քրգործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ
2017թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է...
Աղբյուր` Panorama.am
16:19
ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն...
Աղբյուր` Panorama.am
16:10
Սերժ Սարգսյանը մասնակցել է Սպարապետի մոր հուղարկավորությանը
Այսօր Սարգսյան ընտանիքի բարեկամները, հարազատները, ընկերները, քաղաքական ու հասարակական գործիչներ Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում վերջին...
Աղբյուր` Panorama.am
16:08
Վերազինումը կնպաստի «Երևանի ՋԷԿ»-ի արտադրական ցուցանիշների բարելավմանը
Այս տարվա օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել կայանի աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Ահազանգ․ Փրկել «Ռոսիա» կինոթատրոնի շենքը
Մտավորականներն ահազանգում են «Ռոսիա» կինոթատրոնի շենքը փրկելու անհրաժեշտության մասին և նորանշանակ մշակույթի նախարարի ուշադրությունը...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին: Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:47
Արմեն Սարգսյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին: ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:39
Նոր մտածելակերպով երիտասարդների և փորձառու մարդկանց սինթեզի արդյունքում երկրում դրական փոփոխություններ լինեն. տնտեսագետ
ՀՀ կառավարությունն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի տնտեսության առանցքային ցուցանիշներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
15:37
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ
Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն:
Աղբյուր` Panorama.am
15:10
Առաջարկվել է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական ձևաչափ. Արա Բաբլոյան
«Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան ծանրակշիռ ներդրում կունենա մեր բարեկամական երկրների միջպետական հարաբերությունների առավել...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մերձմոսկովյան դպրոցում առաստաղը փլվել է դասի ժամին
Մերձմոսկովյան դպրոցում դասի ժամին առաստաղն ընկել է աշակերտների վրա։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։ Տեղի պատգամավորներից մեկը՝ Նիկոլայ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պարագվայը Երուսաղեմում դեսպանատուն է բացել
ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո սա երրորդ երկիրն է, որը նման քայլի է դիմել։
Աղբյուր` Panorama.am
14:56
20-ամյա երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել ավտոտնակում
Այնտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել՝ հետքերը թաքցնելու համար
Աղբյուր` Panorama.am
14:50
Մեր դիրքորոշումը չի փոխվել. Գորգիսյան
«Դեռ քննարկումներ չենք արել, բայց կարծում եմ՝ հուլիսի 1-ից կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը կկասեցվի»,- այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:44
Beeline-ի բաժանորդների համար զանգերը դեպի Արցախ ավելի մատչելի են դարձել
Beeline-ը հայտարարում է նոր ակցիա ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Ակցիայի շրջանակում ֆիքսված հեռախոսակապի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր
15:31 21/05/2018

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}